TOP նոր
» » » Նախարարության աջակցությունը մշտապես առկա է, որ մասնավոր ընկերությունները ևս կարողանան պատվաստանյութեր ձեռք բերեն և Հայաստան ներկրեն. Ավանեսյան

Նախարարության աջակցությունը մշտապես առկա է, որ մասնավոր ընկերությունները ևս կարողանան պատվաստանյութեր ձեռք բերեն և Հայաստան ներկրեն. Ավանեսյան

9-07-2021, 12:01 Դիտումներ: Հայաստան » Բժշկություն
9 Հուլիս 2021, 12:01 - NovostiNK
Նախարարության աջակցությունը մշտապես առկա է, որ մասնավոր ընկերությունները ևս կարողանան պատվաստանյութեր ձեռք բերեն և Հայաստան ներկրեն. Ավանեսյան


Մասնավոր ընկերությունների կողմից Հայաստան պատվաստանյութ ներկրելու ցանկություն կա, մեր կողմից կա աջակցություն, բայց ամբողջ աշխարհում կա պատվաստանյութերի մեծ դեֆիցիտ և արտահանող երկրները հիմնականում աշխատում են կառավարությունների հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով դեռ պատվաստանյութերի խմբաքանակները բաշխում են նախօրոք կատարված պատվերների և վճարված քանակների շրջանակներում։

«Հույս ունեմ, որ արտադրական ծավալների աճի հետ, այս անընդհատ տարվող բանակցություններն արդյունք կտան։ Նախարարության աջակցությունը մշտապես առկա է, որ մասնավոր ընկերությունները ևս կարողանան պատվաստանյութեր ձեռք բերեն և Հայաստան ներկրեն»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։


Աղբյուրը՝ Pastimfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS