TOP նոր
» » » ԵՄ-ում հայտնել են Pfizer-ի և Moderna-ի հազվադեպ կողմնակի ազդեցությունների մասին

ԵՄ-ում հայտնել են Pfizer-ի և Moderna-ի հազվադեպ կողմնակի ազդեցությունների մասին

10-07-2021, 12:48 Դիտումներ: Հայաստան » Բժշկություն
10 Հուլիս 2021, 12:48 - NovostiNK
ԵՄ-ում հայտնել են Pfizer-ի և Moderna-ի հազվադեպ կողմնակի ազդեցությունների մասին


Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) անվտանգության կոմիտեն հայտնել է Covid-19-ի դեմ Pfizer/BioNTech-ի և Moderna-ի պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին։

Կանոնակարգողի զեկույցում ասվում է, որ Comirnaty Pfizer/BioNTech) և Spikevax (Moderna) պատվաստանյութերը շատ հազվադեպ դեպքերում կարող են հանգեցնել միոկարդիտի և պերիկարդիտի, գրում է ՌԻԱ Նովոստին։

Եվրամիությունում Pfizer-ի պատվաստանյութի 177 մլն դեղաչափի կիրառումից հետո միոկարդիի 145 և պերիկարդիտի 138 դեպք է գրանցվել։ Moderna-ի պատվաստանյութով պատվաստված մոտ 2 մլն մարդու շրջանում սրտի վերոնշյալ հիվանդությունների 19-ական դեպք է հայտնաբերվել։

Հունիսի վերջում ԱՄՆ դեղամիջոցների կարգավորող FDA-ն հայտնել է Pfizer-ի և Moderna-ի պատվաստանյութերի ուղեկից փաստաթղթերի ընդլայնման մասին՝ ավելացրել են զգուշացումը միոկարդիտի և պերիկարդիտի զարգացման հազվադեպ դեպքերի մասին։

ԱՄՆ-ում հունիսի տվյալներով օգտագործվել է այդ դեղամիջոցի մոտ 300 մլն դեղաչափ։ Գրանցվել է մոտ 1200 այդպիսի հիվանդությունների դեպքեր։ Մինչև 30 տարեկան մոտ 300 մարդ է հայտնվել հիվանդանոցում, սակայն գրեթե բոլորին հետազոտվելուց հետո դուրս են գրել։

Միոկարդիտը միոկարդի սրտամկանի բորբոքային հիվանդություն է, իսկ պերիկարդիտը՝ սրտի սերոզային թաղանթի բորբոքային ախտահարում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS