TOP նոր
» » » Կորոնավիրուսի դեմ պատվաստվել են ՔԿԾ կենտրոնական մարմնի աշխատակիցների կեսից ավելին

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել են ՔԿԾ կենտրոնական մարմնի աշխատակիցների կեսից ավելին

16-07-2021, 14:00 Դիտումներ: Հայաստան » Բժշկություն
16 Հուլիս 2021, 14:00 - NovostiNK
Կորոնավիրուսի դեմ պատվաստվել են ՔԿԾ կենտրոնական մարմնի աշխատակիցների կեսից ավելին


Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում հուլիսի 15-ին, ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի վարչական շենք հաճախող աշխատակիցների կեսից ավելին (քրեակատարողական ծառայող, քաղաքացիական ծառայող և պայմանագրային աշխատող), Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, պատվաստվել է COVID-19 համավարակի դեմ։

Քքրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ պատվաստման գործընթացն իրականացվել է Շենգավիթ վարչական շրջանի պոլիկլինիկայի բուժանձնակազմի կողմից։

Քրեակատարողական հիմնարկի ծառայողների, ինչպես նաև ազատազրկված անձանց պատվաստումների հետ կապված միջոցառումները հնարավորինս արդյունավետ դարձնելու նկատառումներով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար կկազմակերպվեն նաև առանձին քրեակատարողական հիմնարկներում, որտեղ այդ միջոցառումների մեկնարկը տրվել է դեռևս հունիսին։


Աղբյուրը՝ panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS