TOP նոր
» » » Հայաստանում մեկ օրում մահացել է 33 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 517 նոր դեպք

Հայաստանում մեկ օրում մահացել է 33 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 517 նոր դեպք

27-11-2021, 10:12 Դիտումներ: Բժշկություն, Պատահարներ
27 Նոյեմբեր 2021, 10:12 - NovostiNK
Հայաստանում մեկ օրում մահացել է 33 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 517 նոր դեպք

Նոյեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337 522դեպք, որոնցից 314 020-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14579 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:

Այսպիսով` երեկ կատարվել է 6631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 517 նոր դեպք: Ունենք 1403 առողջացած, 26 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7485 մահվան դեպք է արձանագրվել:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 7 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1438 է:

Մեկ օրում Հայաստանում մահացել է 33 կորոնավարակակիր:

Ընդհանուր կատարվել է 2 348 877թեստավորում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS