TOP նոր
» » » Չպատվաստվածները Covid–ի դեմ բուժման համար Հայաստանում կվճարեն միջինը 800 հազար դրամ. ԱՆ-ում քննարկումներ են

Չպատվաստվածները Covid–ի դեմ բուժման համար Հայաստանում կվճարեն միջինը 800 հազար դրամ. ԱՆ-ում քննարկումներ են

14-12-2021, 07:51 Դիտումներ: Հայաստան » Բժշկություն
14 Դեկտեմբեր 2021, 07:51 - NovostiNK
Չպատվաստվածները Covid–ի դեմ բուժման համար Հայաստանում կվճարեն միջինը 800 հազար դրամ. ԱՆ-ում քննարկումներ են

ՀՀ առողջապահության նախարարությունում շարունակում են քննարկել չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հիվանդանոցային բուժումը վճարովի դարձնելու հարցը։

Քննարկվում են նաև չպատվաստվածներին հիվանդանոցային բուժումը վճարովի դարձնել փետրվարի 1-ից։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնել է ԱՆ մամուլի քարտուղարը։

«Չպատվաստված և ստացիոնար բուժում ստացողների մասին է խոսքը».- Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով՝ նոր շտամի ի հայտ գալով և պատվաստումային ցածր ցուցանիշով է պայմանավորված նոր սահմանափակումներ կիրառելու քննարկումը։

«Նոր շտամի դեպքում և պատվաստումային ցուցանիշները հիմա գոհացուցիչ չեն, հարցը միշտ քննարկվում է։ Ժամկետ հստակ չեմ կարող ասել։ Նախարարն ասել էր, որ որպես առողջապահական կազմակերպիչ, դա կարող է դիտարկել որպես ամենավերջին տարբերակ, բայց եթե իրավիճակը ստիպի, ոնց որ մյուս երկրներում, ստիպված քայլերի կդիմեն։ Շատ երկրներ գնացել են այդ քայլին՝ հանրային առողջապահության տեսակատեից ելնելով։ Ոչինչ չեմ բացառում, սա մշտական քննարկման թեմա է, քննարկվում է փետրվարի մեկի ժամկետը։ Եթե չկարողանանք հանրային իմունիտետ ձևավորել, ստիպված ենք միջոցներ ձեռք առնել»։

Փորձեցինք հետաքրքրվել, արդյոք որոշումը չի անդրադառնալու այն քաղաքացիների վրա, ովքեր պատվաստվել և վարակվել են կորոնավիրուսով։ Խոսնակը նշեց, որ բուժումը նրանց համար վճարովի չի լինելու։

Խաչատրյանը նշեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, հարցը շարունակվում է քննարկվել։ Կախված իրավիճակից` արդեն վերջնական որոշում կկայացվի։ Միջին հաշվարկով Քովիդի դեմ բուժումը քաղաքացիների համար կարժենա 800.000 դրամ։

Նշենք, որ չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու մասին քննարկումներին անդրադարձել էինք դեռևս աշնանը, խոսվում էր դեկտեմբերի մեկից նոր սահմանափակումնը կիրառելու մասին։

Նշվում էր, որ պետական միջոցներով բուժում չի իրականացվելու, իսկ կորոնավիրուսով հոսպիտալացված քաղաքացիները ստիպված կլինեն վճարել մոտ 800.000 դրամ, այնինչ հաղորդել էինք, որ մասնավոր կլինիկաներում հիվանդության դեմ բուժման փաթեթները չեն գերազանցում 300 հազար դրամը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS