TOP նոր
» » » Նախագահին պաշտոնանկ անելու նախագիծը քառօրյայում չի ընդգրկվի

Նախագահին պաշտոնանկ անելու նախագիծը քառօրյայում չի ընդգրկվի

20-02-2015, 16:10 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
20 Փետրվար 2015, 16:10 - NovostiNK
Նախագահին պաշտոնանկ անելու նախագիծը քառօրյայում չի ընդգրկվի
ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերով հանձնաժողովն ավարտեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագծի քննարկումները:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ ներկայացված փաստաթղթում իրավական հիմքեր գոյություն չունեն:

Նախագծի հեղինակ Փաշինյանն ասաց. «Սերժ Սարգսյան անունով նախագահ չեմ ճանաչել ու չեմ ճանաչում, նա ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ է: Եթե ուրիշները նրան ընդունում են որպես նախագահ, դա իրենց խնդիրն է: Պրոբլեմը ոչ թե Ազատության հրապարակ գնալն է, այլ մարդկանց չհիասթափեցնելը: Երբեք հաղթանակներ չխոստանալ, եթե չկան ինստիտուցիոնալ նախապայմաններ: Այսօրվա քննարկումը շատ կարևոր եմ համարում, նախագիծը կա և կմնա մինչև իրագործումը»:

Այս հարցով հարակից զեկուցող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նկատեց. «Ես նույն կարծիքին եմ, որ նախագծում իրավական առումով որևէ հստակ ձևակերպում չկա, որպես քաղաքական գործիչ կարող եք որևէ պաշտոնյայի չդիտարկել որպես այդպիսին, դա Ձեր կարծիքն է, պարոն Փաշինյան»:

Նախագիծը դրվեց քվեարկությանն և մեկ կողմ, հինգ դեմ, զրո ձեռնպահ ձայներով նախագիծն առաջիկա քառօրյայում չի ընդգրկվի:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS