TOP նոր
» » » «Այդ երկու օրերը մեր հասարակությանը հաստակ ցույց տվեցին, թե նրանք ինչի հետ գործ ունեն» (տեսանյութ)

«Այդ երկու օրերը մեր հասարակությանը հաստակ ցույց տվեցին, թե նրանք ինչի հետ գործ ունեն» (տեսանյութ)

20-02-2015, 16:15 Դիտումներ: Քաղաքական, Վերլուծական, Տեսանյութ
20 Փետրվար 2015, 16:15 - NovostiNK
«Այդ երկու օրերը մեր հասարակությանը հաստակ ցույց տվեցին, թե նրանք ինչի հետ գործ ունեն» (տեսանյութ)
«Փետրվարի 12-13-ի զարգացումներից հետո մարդիկ շատ հիասթափված էին, բայց պիտի ասեմ, որ այդ զարգացումները հիմնականում դրական ազդեցություն ունեցան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը :

«Այդ երկու օրերը մեր հասարակությանը հաստակ ցույց տվեցին, թե ինչի հետ նրանք գործ ունեն` ի դեմս Հայսատանի քաղաքական համակարգի և քաղաքական վերնախավի: Եթե կային երկրում մարդիկ, ովքեր ունեին պատրանքներ, ապա այլևս պիտի որևէ պատրանքներ ունեցողներ չլինեն »,-բացատրեց Բ. նավասարդյանը:

Նրա խոսքերով՝ հասկանալի է, թե ինչպիսի հարաբերությունների արդյունքում է ձևավորվում Հայաստանում ներքին քաղաքականությունը:

«Շատ հետաքրքիր էր, թե այս ներքին քաղաքական խժդժությունները ինչպես ստվերեցին Գյումրու սպանդը»,-ավելացրեց Երևանի մամուլի ակումբի նախագահը :

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության համահայկական հռչակագրին նա նշեց, որ երևում է քաղաքացիների մեծամասնությանը սիրաշահելու ցանկություն. «Ուսումնասիրվել և հասկացվել է, որ պահանջատիրությունը հասարակության մեծ մասին համակրանքն է առաջացնում»:

Հայ-թուրքական արձանագրությունների՝ խորհրդարանից հետ կանչելու մասին Նավասարդյանի մեկնաբանությունները՝ տեսանյութում :


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS