TOP նոր
» » » Վտանգավոր ժամանակը

Վտանգավոր ժամանակը

14-11-2013, 09:33 Դիտումներ: Քաղաքական, Վերլուծական
14 Նոյեմբեր 2013, 09:33 - NovostiNK
Վտանգավոր ժամանակըՆախագահական նստավայրի տարածած պաշտոնական հաղորդագրությանը կից լուսանկարներում, որտեղ ներկայացվում է Սերժ Սարգսյանի Ղարաբաղ կատարած այցը, երևում է, որ զորամասեր, դիրքեր կատարած այցելությունների ընթացքում լիովին համազգեստավոր կոնտինգենտին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ուղեկցում է մի քաղաքացիական անձնավորություն՝ նույն ինքը Զորի Բալայանը, Պուտինին ուղղված սրտաճմլիկ նամակի հեղինակը, որը «ռուսաց ցարին» հորդորում էր հիշել Գյուլիստանի մասին և գալ տեր կանգնել 200 տարի առաջ իրեն հանձնված տարածքներին:

Այս նամակին պաշտոնական Երևանն այդպես էլ չէր արձագանքել, միայն մի քանի պատգամավորներ էին հայտարարել՝ Բուռնաշը, Թոխմախի Մհերը, նաև մի քանի մտավորականներ, թե ինչու չտալ Ղարաբաղը Ռուսաստանին, դա մեզ համար ձեռնտու լուծում կլինի: Եվ ահա, ըստ էության Սերժ Սարգսյանն էլ կարելի է ասել միանում է Բուռնաշի և Թոխմախի Մհերի տեսակետներին:

Համենայնդեպս, այն, որ նման նամակից հետո Սերժ Սարգսյանը ղարաբաղյան դիրքեր է գնում Զորի Բալայանի հետ, վկայում է այն մասին, որ նա, ըստ էության, իր համաձայնությունն ու համերաշխությունն է հայտնում Պուտինին Բալայանի գրած նամակին, քանի որ, ըստ էության, ի պաշտոնե Զորի Բալայանը ոչ միայն պարտավոր չէր ուղեկցել Սերժ Սարգսյանին, այլ նույնիսկ նրա ներկայությունն այնտեղ տարօրինակ էր:

Այսպիսով, կարող ենք համարձակորեն ենթադրել, որ պաշտոնական Երևանը ստանձնում է Զորի Բալայանի նամակի համահեղինակությունը: Ոչ ոք, իհարկե, չէր էլ կասկածում, որ այդ նամակը առնվազն գրված է համահեղինակությամբ, եթե չասենք, որ նամակը հենց նախագահականն էլ գրել է, պարզապես հրապարակվել է Զորի Բալայանի անունից, կամ նախագահականն է նրան հուշել կամ հանձնարարել նման նամակ գրել: Սակայն այսօր արդեն այս կասկածները այլևս կասկածներ չեն, այլ բոլորի աչքի առաջ տեղի ունեցած փաստ:

Այսպիսով, կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը ևս համարում է, որ Ղարաբաղը ռուսական տարածք է, և Պուտինը պետք է գա ու տիրություն անի: Ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանն այս քայլը կատարում է համոզվելուց հետո, որ Պուտինը գալիս է: Այլ կերպ ասած` սա դառնում է պաշտոնական Երևանի նվերը Պուտինին Հայաստան այցելության ընթացքում: Կասկած չկար իհարկե, որ այդ այցելությունը չափազանց թանկ էր նստելու Հայաստանի վրա, բայց որ այսքան թանկ` դժվար էր, իհարկե, պատկերացնել:

Ի դեպ, երեկ էլ Թուրքիայի վարչապետ Էրդողանն է հայտարարել, որ ղարաբաղյան հիմնախնդիրը Թուրքիայի հիմնախնդիրն է: Ալիևի ներկայությամբ է հայտարարել, այսինքն` Թուրքիան էլ արտահայտել է այն հավակնությունները, ինչ որ ունի Ռուսաստանը: Եվ Ալիևն էլ, ըստ էության, չի ընդդիմացել` ամենայն հավանականությամբ մտածելով ռուսական հավակնություններին հակադրել թուրքական հավակնությունները և, ըստ էության, ջրից չոր դուրս գալ: Կստացվի նրա մոտ դա, թե չի ստացվի` ցույց կտա ժամանակը, որը արդեն դառնում է չափազանց վտանգավոր, եթե Թուրքիան ու Ռուսաստանը արդեն բացահայտ են խաղում Ղարաբաղի խնդրի հանդեպ իրենց հավակնություններով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS