TOP նոր
» » » Անլուրջ ՀՀԿ-ն ու կամակատար ՕԵԿ-ը

Անլուրջ ՀՀԿ-ն ու կամակատար ՕԵԿ-ը

15-11-2013, 15:13 Դիտումներ: Քաղաքական, Վերլուծական
15 Նոյեմբեր 2013, 15:13 - NovostiNK
Անլուրջ ՀՀԿ-ն ու կամակատար ՕԵԿ-ըԸնդդիմության, ԲՀԿ-ի և մի քանի անկախ պատգամավորների նախաձեռնած արտահերթ նիստը, ինչպես հայտնի է, տապալվեց իշխանական երկու կուսակցությունների՝ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի բոյկոտի պատճառով: Նիստի մեկնարկից հետո պարզվեց, որ քվորում չի ապահովվում:

Նշենք, սակայն, որ ՕԵԿ-ական պատգամավորները ողջ կազմով, ինչպես նաև մի շարք հանրապետականներ ԱԺ-ում էին, սակայն նրանց, մասնավորապես՝ ՕԵԿ-ականներին, ՀՀԿ-ի կողմից կոնկրետ հրահանգ էր եղել չներկայանալ նիստերի դահլիճ:

Նրանք մինչև երեկ ուշ երեկո, երբ դեռ ընթանում էր բյուջեին նվիրված արտահերթ նիստը, գիտեին, թե մասնակցելու են այսօր գումարվելիք արտահերթ նիստին, ինչպես նախապես հայտարարել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Բայց ՕԵԿ-ը վերջին պահին ենթարկվել է ՀՀԿ-ի կամքին:

Հովհաննես Մարգարյանը ԱԺ-ում չի համաձայնել, թե իրենց չմասնակցությամբ փորձում են տապալել նիստը` պատճառաբանելով, որ դա կոալիցիոն որոշում է: Իսկ եթե կոալիցիոն որոշում կար, ապա ինչո՞ւ էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նախապես հայտարարում, թե չեն բոյկոտի նիստը և գործընկերներին հնարավորություն կտան հարցը քննարկելու: Այսօր տեղի ունեցած հակառակ գործընթացը խոսում է միայն իշխող կուսակցության անլրջության մասին:

Այն, որ ՀՀԿ-ն նախապես էր որոշել բոյկոտել նիստը, վկայում է այն փաստը, որ երեկ կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն վստահաբար հայտարարեց, թե 2014թ.-ի հունվարի 1-ից անցում են կատարելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՝ այն դեպքում, երբ ԱԺ օրակարգում այս հարցին նվիրված արտահերթ նիստ կար, և դեռ հայտնի չէր, թե ինչ որոշում էր կայացվելու:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS