TOP նոր
» » » Փոստանջյանը խորհրդարանին սթափության կոչ է անում

Փոստանջյանը խորհրդարանին սթափության կոչ է անում

22-10-2013, 19:28 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
22 Հոկտեմբեր 2013, 19:28 - NovostiNK
Փոստանջյանը խորհրդարանին սթափության կոչ է անում«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ հայտնեց, որ հաջորդ նստաշրջանում խորհրդարանում քննարկման է դրվելու Արցախի ճանաչման իր հեղինակած օրինագիծը:

«Մինչ որևէ միության մեջ մտնելու որոշում կայացնելը,մենք պետք է ունենանք փաստաթղթեր, որոնք կհաստատեն Արցախի անկախության ճանաչումը, մեր երկու պետությունների միությունը»,-ասաց նա:

Փոստանջյանը խորհրդարանին սթափության կոչ արեց` հիշեցնելով, որ ժամանակն է հիշել 1988 թվականը, երբ դեռ խորհրդային կայսրություն էր, սակայն բոլորն առաջնորդվում էին իրենց խղճով, ոչ թե ԽՍՀՄ պատգամով:

Պատգամավորը հորդորեց որ ԱԺ-ը ճանաչի Արցախի անկախությունը, ինչի շնորհիվ մենք կդառնանք անխոցելի արտաքին քաղաքական մարտահրավերների դեմ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS