TOP նոր
» » » Երբ ամենագլխավորը ''թայֆայական'' կռիվներն են դառնում

Երբ ամենագլխավորը ''թայֆայական'' կռիվներն են դառնում

19-11-2013, 13:36 Դիտումներ: Քաղաքական, Վերլուծական
19 Նոյեմբեր 2013, 13:36 - NovostiNK
Երբ ամենագլխավորը ''թայֆայական'' կռիվներն են դառնումԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ այսօր Հայաստանին անհրաժեշտ է հասարակական հանդուժողականություն ու ըմբռնողականություն, այնինչ Հայաստանում այսօր առկա են իրար ատող ու ոչնչացնող, իրարից զզվող հասարարակական-քաղաքական տարբեր խմբեր: Նրա խոսքով` այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ամենագլխավոր խնդիրը ներխմբային, ներանձնային ու «թայֆայական» կռիվներն են:

«Ամեն մեկս ինչ-որ ամբիցիաներ ենք առաջ քաշում` համարելով, որ դա ամենաճիշտն է, չմտածելով, որ կարող է` նաև մենք էլ ենք սխալ: Հարկավոր է մի քիչ հետ քաշվել»,- կարծիք հայտնեց Արծվիկ Մինասյանը` որպես օրինակ բերելով կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ վերջին զարգացումները: Արծվիկ Մինասյանը նշեց, որ կար պայմանավորվածություն քաղաքական մեծամասնության հետ, որ արտահերթ նիստ հրավիրվի ու քննարկումներ արվեն, որպեսզի հանրության մտահոգություններին պատշաճ ուշադրություն դարձվի: Սակայն քաղաքական մեծամասնությունը, Արծվիկ Մինասյանի խոսքով` երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ: Ավելին, ըստ պատգամավորի, հանրային տեղեկատվական դաշտում ակնհայտ սուտ է տարածվում: 2010թ. երկու ընթերցումով ընդունված 50 օրենքներից բաղկացած փաթեթը արտահերթ ռեժիմով է ընդունվել: Այդ քննակումների ժամանակ բացառապես ընդդիմությունն էր ընդվզում, բայց հանրային լրատվությունը բացարձակ որևէ տեղեկատվություն չէր տալիս այդ մասին, բացառությամբ երկու հեռուստաընկերությունների կամ էլ ներկայացվում էր միայն համակարգի դրական կողմերը: Արծվիկ Մինասյանի խոսքով` արդյունքում հանրությունը այդպես էլ չհասկացավ, թե ինչ է քննարկվում և ինչու:

«Հիմա էլ ակնհայտ սուտ են տարածում, թե ինչու այն ժամանակ չէիք պայքարում: Չի կարելի, սա արդեն հերթական հիասթափվածությունն է հանրության հանդեպ իրենց անպատասխանատու վերաբերմունքից: Ես երբեք չեմ արհամարհել իմ հակառակորդին` գաղափարական վեճի տեսանկյունից, բոլորն ունեն իրենց փաստարկները, որը պետք է գնահատի հանրությունը»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ քաղաքական մեծամասնության բոյկոտով արհամարվեց հանրության կարծիքը, ինչը անթույլատրելի է:

Ըստ պատգամավորի, իշխանությունը խոսում է հանդուժողության մասին` ցուցաբերելով անհանդուժողականություն, խոսում է պետականության ամրապնդման մասին` օտարացնելով սփյուռքին պետությունից, խոսում է ամբողջական Հայաստանի մասին, բայց չունի քայլերի հաջորդականություն: Նա հիշեցրեց նաև ՀՀ նախագահի խոսքը, որ նա չի ընդունում ոչ մի պատճառաբանություն, և եթե չլինի 7 տոկոսանոց տնտեսական աճ, ուրեմն կառավարությունը պետք է հրաժարական տա: Փաստ է, որ կառավարությունը չի ապահովել այդ արդյունքները, հանրությունը և քաղաքական ուժերի մի զգալի մասը չի վստահում ներկա քաղաքական մեծամասնությանը և կառավարությանը, և համերաշխություն ունենալու համար, պետք է ստեղծվի նոր կառավարություն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS