TOP նոր
» » » Դուք շարունակելու եք ապրել աղքատ, լինել գաղթական ու անպաշտպան, քանի որ վերցրել եք 10 հազար դրամ ու քվեարկել այս իշխանություններին. Փաշինյանը՝ քաղաքացիներին

Դուք շարունակելու եք ապրել աղքատ, լինել գաղթական ու անպաշտպան, քանի որ վերցրել եք 10 հազար դրամ ու քվեարկել այս իշխանություններին. Փաշինյանը՝ քաղաքացիներին

6-12-2017, 13:36 Դիտումներ: Քաղաքական, Տեսանյութ, ՕՐՎԱ ԹԵՄԱ
6 Դեկտեմբեր 2017, 13:36 - NovostiNK
Դուք շարունակելու եք ապրել աղքատ, լինել գաղթական ու անպաշտպան, քանի որ վերցրել եք 10 հազար դրամ ու քվեարկել այս իշխանություններին. Փաշինյանը՝ քաղաքացիներին

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ահազանգեց, որ 2018 թվականը լինելու է թանկացումների տարի։

«Հաջորդ տարին, միանշանակ, լինելու է թանկացումների տարի։ Սա ընդունում է նաև կառավարությունը, որովհետև կառավարության ներկայացրած բյուջեի նախագծով գնաճը կանխատեսվել է չորս տոկոս։ Սա վերջին տարիների գնաճի ամենաբարձր կանխատեսումն է», - հայտարարեց Փաշինյանը։

Ավելին, պատգամավորի խոսքով, արդեն այսօր մի շարք ապրանքատեսակներ թանկացել են՝ կարագը թանկացել է շուրջ 39 տոկոս, խոզի միսը՝ 40 տոկոս, տավարի միսը՝ 20 տոկոսով, բենզինը՝ ութ տոկոսով և այլն։

Հաջորդ տարվա թանկացումները, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, անխուսափելի են նաև Հարկային օրենսգրքով սահմանված առանձին հարկատեսակների բարձրացման ու նաև Մաքային նոր օրենսգրքով ընդունված նոր մաքսավճարների պատճառով։

«Եվ այսպես, հաջորդ տարի սպասվում է սեղմված գազի, բենզինի, հավի մսի, օղու, ծխախոտի, շաքարավազի, բուսական յուղի, ատամի մածուկի և բազմաթիվ այլ ապրանքների թանկացում», - հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը այս ամենի նկատմամբ «խորը արհամարհանք է դրսևորում»։

«Ելք» խմբակցության ղեկավարն ասաց, որ սա իրենց համար անընդունելի մոտեցում է այն պարագայում, երբ բյուջետային հիմնարկների աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն ավելանում և առաջարկեց «ծուռ նստել ուղիղ խոսել»։

«Եթե նայում ենք այս կառավարության, այս խորհրդարանի, այս իշխանության ծագումնաբանությանը, սա շատ տրամաբանական մոտեցում է, շատ տրամաբանական, որովհետև գործող իշխանությունը այս ընտրություններում ստացել է յոթ հարյուր քանի հազար ձայն ու դրա իննսուն տոկոսը ստացել է ընտրակաշառքով՝ տասը հազար դրամը տվել են, ձայնը ստացել են։ Հիմա որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե այս խորհրդարանական մեծամասնությունը ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի, որ ՀՀ քաղաքացիները ավելի լավ ապրեն, քան՝ նախորդ տարի մինչև ընտրությունները, ինչու պետք է շահագրգռված լինի, որ աղքատությունը վերանա, ինչու պետք է այս խորհրդարանական մեծամասնությունը ուզենա, որ մարդը լավ ապրի, որովհետև եթե մարդը լավ ապրեց, չի վերցնի այս տասը հազար դրամը ու կգնա ուրիշին կընտրի։ Այս իշխանությանը հարկավոր է, որ ՀՀ քաղաքացին տասը հազար դրամին «կակա» ասի», - ԱԺ ամբիոնից հայտարարեց Փաշինյանը։

Պատգամավորի պնդմամբ, եթե Հայստանի քաղաքացին լավ ապրի, գործող իշխպանությունը՝ Հանրապետական կուսակցությունով հանդերձ, չի լինի երկրի ղեկին և ընդհանրապես, ԱԺ-ում գործ չի ունենա։

Նա հստակեցրեց, որ իր այս խոսքն ուղղված է ոչ թե ներկաներին, քանի որ նրանք այդ ամենը լավ գիտեն, այլ՝ ժողովրդին. «Աբսուրդը հասել է նրան, որ փողոցով քայլում ես, գալիս ասում են՝ թոշակները խի՞ չեք բարձրացնում, էս երկիրը խի՞ երկիր չեք սարքում...ես չեմ հասկանում Հանրապետական խմբակցության պատգամավորները մեր ժողովրդին չեն հանդիպո՞ւմ։ ՀՀ հարգելի քաղաքացիներ, չենք անում շատ պարզ պատճառով՝ դուք տասը հազար դրամը վերցրել եք և քվեարկել եք հանուն ձեր աղքատության շարունակականության։ Եվ կներեք, սա ձեր ընտրության արդյունքն է։ Վայելեք, դուք լավ չեք ապրելու, որովհետև այն պահին, երբ լավ ապրեցիք, այս իշխանությունը կդադարի գոյություն ունենալ։ Իսկ այդ իշխանությունը, քանի որ մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը ուղղակի չի կարող դադարի գոյություն ունենալ, ո՞նց կարա գոյություն չունենա, անփոխարինելի են, և դուք ձեր տասը հազար դրամի քվեարկությամբ հաստատել եք։ Երկրում որևէ բան չի փոխվի, սիրելի քաղաքացիներ, քանի որ դուք վերցնում եք տասը հազար դրամ ու քվեարկում ընտրակաշառքով։ Դուք դրանով կայացնում եք ձեր դատավճիռը և դուք շարունակելու եք մնալ անպաշտպան, գաղթական, աղքատ»։

Փաշինյանը հայտարարեց, որ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS