TOP նոր
» » » Հերթական անգամ կառավարությունն իր խոսքի տերը չեղավ. Զոհրաբյան

Հերթական անգամ կառավարությունն իր խոսքի տերը չեղավ. Զոհրաբյան

19-12-2017, 13:16 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
19 Դեկտեմբեր 2017, 13:16 - NovostiNK
Հերթական անգամ կառավարությունն իր խոսքի տերը չեղավ. Զոհրաբյան
Խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստում քննարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթարցմամբ ընդունելու հարցը։

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց, որ 2015թ. փոփոխություններից հետո Սահմանադրությամբ հստակ սահմանվեցին այն հիմքերը, որով անձը կարող է զրկվել ազատությունից՝ միաժամանակ սահմանելով որոշակի երաշխիքներ:

«Սահմանադրությամբ սահմանվել է, որ ազատությունից զրկվելու դեպքում անձն ունի իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվելու իրավունք ազատությունից զրկվելու պատճառների, քրեական մեղադրանք ներկայացնելու դեպքում նաև մեղադրանքի մասին: Նաև յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից զրկելու իրավաչափությունը: Ընդ որում, դատարանը պետք է շատ սեղմ ժամկետներում քննի ազատազրկման իրավաչափությունը և, եթե գտնի, որ դա իրավաչափ չէ, անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկի ազատությունից զրկված անձին ազատ արձակելու համար»,- մանրամասնեց զեկուցողը։

Փոխնախարարը նշեց նաև, որ սահմանադրությամբ ձերբակալման որոշումները վիճարկելու իրավունք է տրվում. «Մենք քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախաձեռնությամբ հստակ սահմանել ենք, թե անձը ինչպես և ինչ ժամկետներում կարող է վիճարկել իր ձերբակալման որոշումը, դատարանը ինչ ժամկետներում է քննարկելու այդ գործը: Մենք նախատեսել ենք, որ ձերբակալված անձը իր ձերբակալման որոշումը կարող է վիճարկել 60 ժամվա ընթացքում, իսկ դատարանը նշված բողոքը պետք է քննարկի 5-օրյա ժամկետում: Եթե անձի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում ձերբակալման վայրում մնալը, ապա դատարանը պետք է բողոքը քննի անհապաղ: Եթե ձերբակալման որոշման բողոքարկմանը զուգահեռ վարույթն ընդունող մարմինը բերում է կալանավորման միջնորդություն, ապա դատարանը այդ հարցերը պետք է միաժամանակ քննարկի և իրավական գնահատական տա»։

Նրա խոսքով՝ օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև սահմանել, որ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր ամուսնու կամ մերձավոր հարազատի դեմ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ. «Անձը կարող է ցուցմունք չտալ, եթե ողջամտորեն կարող է ենթադրել, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր, իր ամուսնու, մերձավոր հարազատի կամ ընտանիքի դեմ»։

Քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դժգոհեց, որ մերժվել է և նախագծում չի ներառվել «Ծառուկյան» դաշինքի առաջարկները՝ տեսաձայնագրել ձերբակալված, կալանավորված անձանց հարցաքննությունները։

«Դուք ասացիք, որ նոր քրեադատավարական օրենսգիրք է բերվելու ու այնտեղ այն ներառենք, բայց հերթական անգամ կառավարությունն իր խոսքի տերը չեղավ»,- ասաց պատգամավորը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS