TOP նոր
» » » Սերժ Սարգսյանը բացառիկ ու անփոխարինելի պետական այր է․ Շարմազանով

Սերժ Սարգսյանը բացառիկ ու անփոխարինելի պետական այր է․ Շարմազանով

24-04-2018, 12:23 Դիտումներ: Քաղաքական, Տեսանյութ
24 Ապրիլ 2018, 12:23 - NovostiNK
Սերժ Սարգսյանը բացառիկ ու անփոխարինելի պետական այր է․ Շարմազանով

«Ինքը բացառիկ պետական այր է, բացառիկ ու անփոխարինելի պետական գործիչ: Հպարտանում եմ, որ պատիվ եմ ունեցել նրա ղեկավարությամբ, նրա գլխավորած թիմում աշխատելու»,- այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն և ուժեղություն ցուցաբերեց:

Շարմազանովը նշեց, որ բոլոր քաղաքական թեմաներից կխոսի վաղը. «Վաղը կսկսվեն բանակցությունները, հիմա խոսում ենք Ապրիլի 24-ից»:

Նրա խոսքով՝ Հանրապետական կուսակցությունը կա և կմնա. «Հանգիստ եղեք»:

Հարցին՝ ի՞նչ տարբերակներ էր երեկ ակնարկում Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ դրանցից ոչ մեկը իրենը չէ, Շարմազանովը պատասխանեց. «Մի վայրկյան որ ուղեղներիդ զոռ տաք՝ կհասկանաք: Պարոն Սարգսյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը բացառիկ հայ է և բացառիկ պետական այր»:

Իսկ որտե՞ղ է Սերժ Սարգսյանը՝ հարցին Շարմազանովը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունում, քաղաք Երևանում՝ որտե՞ղ»: Իսկ թե ինչո՞ւ նա չի եկել Ծիծեռնակաբերդ, Շարմազանովն ասաց. «Ապրիլի 24-ը նոր է սկսվում»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS