TOP նոր
» » » Նիկոլ Փաշինյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանին

Նիկոլ Փաշինյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանին

30-04-2018, 12:09 Դիտումներ: Քաղաքական, Հասարակություն, Տեսանյութ
30 Ապրիլ 2018, 12:09 - NovostiNK
Նիկոլ Փաշինյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանին

Ճիշտն ասած, ժամանակ չեմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը ծանոթանալ, այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե կա՞ նման խնդիր, որ ինքը ՀՀԿ-ականներին ստիպելու է դեմ գնալ իրենց խղճին, ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ասում, Փաշինյանը պատասխանեց. "Դուք քաղաքական իրավիճակն ինքներդ եք տեսել, չեմ կարծում, թե նորից վերապատմելու անհրաժեշտություն կա":

Հարցին, թե վարչապետ ընտրվելու դեպքում կարո՞ղ է երաշխավորել, որ արատավոր երևույթները ՝ կոռուպցիան, մենաշնորհները, օլիգարխիան վերանալու են, համակարգը կազմալուծվելու է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. "Իհարկե, հակառակ դեպքում այս պրոցեսն իսկապես իմաստ չի ունենա":

Նա նշեց, որ մինչ այժմ ամեն ինչ արել է ժողովրդի միջոցով, այդ խնդիրները ևս լուծելու է ժողովրդի միջոցով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS