TOP նոր
» » » Փաշինյանը ահազանգում է, որ ՀՀԿ֊ն պատրաստվում է ձախողել վարչապետի ընտրությունը

Փաշինյանը ահազանգում է, որ ՀՀԿ֊ն պատրաստվում է ձախողել վարչապետի ընտրությունը

1-05-2018, 08:46 Դիտումներ: Քաղաքական, Տեսանյութ
1 Մայիս 2018, 08:46 - NovostiNK
Փաշինյանը ահազանգում է, որ ՀՀԿ֊ն պատրաստվում է ձախողել վարչապետի ընտրությունը

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հեռարձակման միջոցով հայտարարել է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը փորձում է տապալել մայիսի 1֊ին նախատեսված վարչապետի ընտրությունը, որին առաջադրված միակ թեկնածուն Փաշինյանն է։

«Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները», ֊ կեսգիշերից հետո հեռարձակված տեսաուղերձում ասում է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն պատրաստվում խոչընդոտել «ժողովրդի թեկնածուի ընտրությանը»։

«Կոչ եմ անում բոլորիդ վաղ առավոտից ոտքի վրա լինել և վաղ առավոտից հավաքվել Հանրապետության հրապարակում՝ Սերժ Սարգսյանի և Հանրապետականի նոր պլանին հակազդելու համար», ֊ նաև ասում է ընդդիմադիր առաջնորդը, նշելով, որ այդպիսով փորձ է արվելու վերականգնել Հանրապետականի իշխանությունը։ ֊ «Վաղ առավոտից կոչ եմ անում հարյուր հազարներով հավաքվել՝ թողնել բոլոր գործերը և հավաքվել Հանրապետության հրապարակում»։

Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու: Ներկայացված միակ թեկնածուն ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է։

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց:

Փաշինյանի հայտարարությունից մոտ մեկ ժամ առաջ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ իշխող կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS