TOP նոր
» » » «Վատն էն ա, որ Նիկոլը դառնա իշխանություն, ես էլի իմ տեղն եմ մնալու». Սեյրան Սարոյան

«Վատն էն ա, որ Նիկոլը դառնա իշխանություն, ես էլի իմ տեղն եմ մնալու». Սեյրան Սարոյան

3-05-2018, 10:23 Դիտումներ: Քաղաքական, Տեսանյութ
3 Մայիս 2018, 10:23 - NovostiNK
«Վատն էն ա, որ Նիկոլը դառնա իշխանություն, ես էլի իմ տեղն եմ մնալու». Սեյրան Սարոյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ վարչապետի թեկնածուի քվեարկության հարցում ՀՀԿ-ն փոխեց իր դիրքորոշումը:

"Ֆրակցիային հարցրա, ֆրակցիան ղեկավարություն ունի, մենք ֆրակցիայի անդամ ենք, ինչ կորոշի, մենք էլ պիտի կատարենք: Եթե ես անհատական ընտրված ըլնեի, ոնց որ առաջ էր, ինչ ուզենայի, էն էլ կանեի":

Հարցին, թե ՀՀԿ-ի սխալը ո՞րն էր, որ ամեն ինչ այսպես եղավ, նա պատասխանեց՝ հետո պատմությունը ցույց կտա: "Իմ խիղճը մաքուր ա",- հավելեց Սարոյանը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ իրենց ընդդիմադիրի դերում պատկերացնո՞ւմ է: "Ես երբ եմ իշխանության հետ եղել որ, հա էլ ընդդիմադիր եմ եղել էլի: Ես միշտ եղել եմ ժողովրդի յանից, խոսացել եմ: Պրոստո վատը գիտես ի՞նչն ա, որ Նիկոլը դառնալու ա իշխանություն, ես նորից մնամ իմ տեղում":

Դիտարկմանը, թե փաստորեն Նիկոլ Փաշինյանը ճի՞շտ էր, երբ ասում էր, որ իշխանությունը փողոցում դրած էր, ժողովուրդը վերցրեց, Սարոյանը պատասխանեց. "Ժողովուրդը ինչ որոշի, ըտենց էլ պետք ա եղնի: Նիկոլը կեղնի, Սեյրան, թե Պողոս, ժողովուրդը ինչ ուզենա, կարա անի":

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS