Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օգոստոսի 22-ին իր «Ֆեյսբուք»-ի էջում ուղիղ եթերի արձագանքներին: «Ֆեյսբուք»-ի իր էջում ՀՀ վարչապետը կատարել է հետևյալ գրառումը.
«Երեկվա ուղիղ եթերի կարեւոր արձագանք. ավելի ու ավելի շատ գործատուներ են պնդում, որ որակավորված մասնագետների կարիք ունեն, ու արդեն երկար ժամանակ չեն կարողանում գտնել:
Հայաստանում աշխատատեղեր կան, բայց ցավոք մեր կրթական համակարգը և ինքնակրթական համակարգը ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին:
Սա խնդիր է, որով պետք է զբաղվի կառավարությունը: Բայց նաև յուրաքանչյուր աշխատանք փնտրող պետք է զբաղվի ինքն իրենով»:
Օգոստոսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարական դրույթները: Վարչապետն առանձին անդրադարձ կատարեց կրթական համակարգում բարեփոխումներրի անհրաժեշտությանը՝ շեշտելով, որ բուհական համակարգի բարեփոխումները շատ կարևոր նշանակություն ունեն երկրի տնտեսության զարգացման համար:
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07