TOP նոր
» » » Կառավարությունը կարևորում է էկո Հայաստանի հայեցակարգի շարունակական իրագործումը և ընդունում նոր որոշում փոքր ՀԷԿ-երի գործունեության շուրջ

Կառավարությունը կարևորում է էկո Հայաստանի հայեցակարգի շարունակական իրագործումը և ընդունում նոր որոշում փոքր ՀԷԿ-երի գործունեության շուրջ

23-08-2018, 11:50 Դիտումներ: Քաղաքական, Տնտեսություն
Կառավարությունը կարևորում է էկո Հայաստանի հայեցակարգի շարունակական իրագործումը և ընդունում նոր որոշում փոքր ՀԷԿ-երի գործունեության շուրջ

23 Օգոստոս 2018, 11:50 - NovostiNK
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասով, որով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը: Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի և այդ լիցենզիան ստանալու նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվության ժամկետների կարգավորման նպատակով խմբագրվել են ՀՀ ջրային օրենսգրքի 34-րդ, 33-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը:

«Նախագծով սահմանվում է այն գետերի ցանկը, որտեղ արգելվելու է փոքր ՀԷԿ-երի կառուցումը: Դրանք այն գետերն են, որոնցում կան Կարմիր գրքում ընդգրկված ձկներ, ինչպես նաև այն գետերը, որոնք ունեն ծանրաբեռնվածության մեծ ցուցանիշներ: Երկրորդ փոփոխությամբ սահմանափակվում են բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիները: Կարգավորվում են նաև այն հարցերը, երբ ՀԷԿ-երի կառուցման համար ծառահատման խնդիրներ են առաջանում, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման իրավահարաբերությունները»,- ասաց Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրված, արդյոք մնում են գետեր, որոնցում թույլատրվելու են ՀԷԿ-երի կառուցումներ: Նախարարը նշեց, որ նման գետեր մնում են: «Պարզաբանեմ, ըստ էության ՀԷԿ-երի կառուցման ծավալներն արդեն գերազանցել է թույլատրելիի սահմանը: Փոքր ՀԷԿ-երի կառուցումը բերել է մի վիճակի, որի պարագայում բազմաթիվ բնապահպանական խնդիրներ է առաջացել: Առավել նպատակային է, որ մեր հիմնական ուղղվածությունը լինի արևային էներգետիկայի վրա, այլ ոչ թե փոքր ՀԷԿ-երի լայնածավալ շինարարության»,- ասաց Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ներկայացված նախագիծն ուղղված է հետագա իրավիճակի վատթարացումը կանխելուն: «Պետք է հասկանալ, թե ինչպես ենք առկա խնդիրները լուծելու: Տեղանքներ կան, որ քայլում ես գետի երկայնքով և ստանում աղետի տպավորություն: Անհրաժեշտ է հասկանալ նաև, թե ինչպես ենք երկարաժամկետ առումով պատկերացնում այս խնդիրների լուծումը, նաև պետք է գնահատել կենդանական աշխարհի վրա ազդեցության»,- ասաց Փաշինյանը:

Բնապահպանության նախարարը նշեց նաև, որ ձկնուղիների հետ կապված իրավիճակը ողբերգական է: «Շինությունները չեն համապատասխանում Հայաստանի ձկների համար անհրաժեշտ պայմաններին: Ձկները պետք է ձվադրումը կատարեն բարձր հատվածներում, սկզբունքորեն գետերի մեծ մասում ձկների պոպուլյացիան նվազել է, եթե ոչ ոչնչացել: Ունենք կարգավորումներ, որոնք պետք է ներկայացնենք ՀԷԿ-երին՝ խնդիրները կարգավորելու նպատակով»,- ասաց նախարարը:

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս քննարկումները, մոտեցումները որևէ կերպ չեն կարող մեկնաբանվել որպես տնտեսական գործունեության դեմ ուղղված մեկնաբանություն: «Լրջորեն պետք է այս հարցով զբաղվենք, խոսքը ՀՀ ռազմավարական ռեսուրսի մասին է: Անհրաժեշտության դեպքում պետք է նաև իրավապահները զբաղվեն այս խնդրով, այս պրոցեսը որևէ կերպ չպետք է զուգակցվի սեփականության դեմ վերաբաշխումներով: Պետ է կարգավորել փոքր ՀԷԿ-երի բնականոն գործունեությունը, մշակել բնապահպանական կատաստրոֆիկ իրավիճակ հաղթահարման կոնկրետ ճանապարհային քարտեզը, որպեսզի հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ժամկետներում ենք խնդիրները լուծելու: Խորհրդակցություններից մեկի ժամանակ ես հրապարակեցի փոքր ՀԷԿ-երի կողմից ջրօգտագործման անոմալիաների մասին, այստեղ ոչ թե պետք է սպառնալիքների լեզուն աշխատի, այլ մշակույթ ձևավորվի, որպեսզի մարդիկ հասկանան, որ պետք է հանրային ռեսուրսի օգտագործմանը վերաբերվեն ծայրահեղ պատասխանատու: Պետությունը յուրաքանչյուր օրինական տնտեսական գործունեության շարունակականությունը երաշխավորում է: Սա շատ կարևոր թեմա է, և մտնում է կառավարության առաջնահերթությունների շարքում, որովհետև կարևոր ենք համարում էկո Հայաստանի հայեցակարգի շարունակական իրագործումը»,- ասաց վարչապետը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS