TOP նոր
» » » Վարդան Այվազյանը եկամտի աղբյուրից զրկել է ավելի քան 400 ընտանիքի. Լրագրողական հետաքննություն՝ Վրաստանում նրա գործունեության մասին

Վարդան Այվազյանը եկամտի աղբյուրից զրկել է ավելի քան 400 ընտանիքի. Լրագրողական հետաքննություն՝ Վրաստանում նրա գործունեության մասին

25-10-2013, 12:07 Դիտումներ: Քաղաքական, Իրավունք, Վրաստան
Վարդան Այվազյանը եկամտի աղբյուրից զրկել է ավելի քան 400 ընտանիքի. Լրագրողական հետաքննություն՝ Վրաստանում նրա գործունեության մասին
25 Հոկտեմբեր 2013, 12:07 - NovostiNK
«Վրացական հեռուստաընկերությունների մեկը երեկ հրապարակել է Աժ պատգամավոր Վարդան Այվազյանի կողմից Բորժոմիի շրջանի հայկական Տաբածղուրի գյուղի տարածքում օրենսդրական խախտումներով ձկնաբուծությամբ զբաղվելու մասին լրագրողական հետաքննություն։ Այվազյանը, ինչպես հայտնել էր վրացական մամուլը, այս տարվա հուլիսին, 2010թ. ձևական աճուրդով գնելով Տաբածղուրիի լիճը, 3 տարի է, տեղի բնակչության համար լիովին սահմանափակել է այնտեղից ձկան որսը։ Սրանով, ըստ մամուլի հրապարակումների, Այվազյանը եկամտի աղբյուրից զրկել է ավելի քան 400 ընտանիքների։ Վարդան Այվազյանի «Լճեր» կազմակերպությունը որոշել էր զարգացնել խեցգետնի և ձկան գործը։ ՀՀ Աժ պատգամավորը «Առնիտորիի» լրագրողի հետ զրույցում պնդում է, որ իր ընկերությունը 10 հազար հատ մանրաձուկ է լցրել լիճը, և որ արդեն հասուն ձուկը որսում է ոչ թե ընկերությունը, որը ներդրումներ է կատարել, այլ «սովորական որսագողերը»։ Այնինչ, վրացական հեռուստաընկերության տեսանյութում լճակի հարևանությամբ ապրող ձկնորսը պատմում է, թե ինչպես են իրեն արգելել ձուկ որսալ լճից, իր ռետինե նավակն էլ դանակով ծակել։ Լրագրողի հարցին, թե՝ ձեզ հայտնի” է այս մասին, Այվազյանը պատասխանում է. «Ինձ հայտնի չէ, որ նավակը պատռել են։ Բայց տեղյակ եմ իրենց հայտարարությունների մասին, թե իբր չեն թողնում ձկնորսությամբ զբաղվել։ Ես կարող եմ ցանկացած ժամանակ ձեզ ցույց տալ, որ այդ ձուկը վաճառվում է (գյուղացիների կողմից - խմբ.)».
Տարածքը, որտեղ բիզնես է ծավալում Վարղան Այվազյանը, պարզվում է, ներառված է Վրաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկում։ Լրագրողի հարցին՝ դուք այդ տարածքը գնելիս գիտեի՞ք, որ այն բնության հատուկ պահպանվող տարածք է, Այվազյանն առանց կոնկրետ պատասխան տալու, ասում է. «Ես կարող եմ դա վաղը ևեթ վերադարձնել, եթե նախարարությունից (Վրաստանի բնապահպանության նախարարությունից- խմբ.) գրություն գա։ Փառք պետությանը, փառք կառավարությանը, վաղն էլ կվերադարձնեմ»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS