TOP նոր
» » » Աննա Հակոբյանն ու Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները

Աննա Հակոբյանն ու Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները

20-07-2019, 13:30 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
20 Հուլիս 2019, 13:30 - NovostiNK
Աննա Հակոբյանն ու Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ին հյուընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

«Լսել եմ Ձեր գործունեության մասին եւ շատ հպարտ եմ Ձեր կատարած աշխատանքով: Առաջին անգամն է, որ Հայաստանն ունի նման վարչապետ եւ վարչապետի տիկին: Ես բազմաթիվ անգամներ եմ եղել Հայաստանում, այս անգամ տեսնում եմ, որ ժողովուրդը լավատեսական է եւ շատ դրական է տրամադրված»,- ասել է Գրեդիս Բերեջիկլյանը:

«Պահը պատմական է, եւ հնարավորության սահմաններում յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա: Եվ ես էլ չեմ կարող առավելագույնը չանել»,-ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության առաջին արդյունքը երկրում մթնոլորտի փոփոխությունն էր:

Հանդիպմանը Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, ծրագրերը: «Իմ քայլը հիմնադրամի նպատակը ներառական, մտավոր եւ ֆիզիական առումով առողջ հասարակություն կերտելն է: Այդ նպատակով հիմնադրամն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են երկարաժամկետ խնդիրների լուծմանը»,- ասել է Հովհաննես Ղազարյանը:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ուղիներ, ձեռք բերվել պայմանավորվածություններ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS