TOP նոր
» » » Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին լուրին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին լուրին (տեսանյութ)

4-12-2019, 22:15 Դիտումներ: Քաղաքական, Տեսանյութ
4 Դեկտեմբեր 2019, 22:15 - NovostiNK
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին լուրին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցի անդրադարձավ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին: Ինչպես տեղեկացրել ենք՝ Սարգսյանը մեղադրվում է շուրջ կես միլիարդ դոլարի հափշտակությունը կազմակերպելու համար:

Փաշինյանն ասաց, որ կարող է ասել այն, ինչ հրապարակված է մամուլում: Հիշեցնելով, որ մի ժամանակ Հայաստանում կար գյուղատնտեսության վառելիքի սուբսիդավորման ծրագիր՝ Փաշինյանը նկատեց. «Իմիջիայլոց, մենք նոր այս լուրը կարդալով պարոն Ավինյանի հետ հիշեցինք, որ մեր կառավարությունն է այդ ծրագիրը փակել՝ համարելով, որ (նաեւ մամուլի արձագանքները հաշվի առնելով) դա կոռուպցիոն ծրագիր է, իրականում գյուղացիներին ոչ մի բան չի տալիս: Ահագին քննադատեցին մեզ դրա համար՝ ո՞նց, գյուղացիների շահերը հաշվի չե՞ք առնում: Հիմա ի՞նչ է պարզվում, համենայնդեպս էն հաղորդագրությունից, որ Հատուկ քննչական ծառայությունը տվել է: Պարզվում է, որ էդ նավթամթերքի գնի սուբսիդավորման ծրագրով, որի գնի մի մասը պետությունն է տալիս (եթե ինչ-որ նյուանսներ սխալվում եմ` էդքան մանրամասն չեմ տիրապետում)…Մրցույթ է հայտարարվում եւ մրցույթի ժամանակ առաջարկվում է էժան գին, եւ ըստ մեղադրանքի նյութերի՝ Սերժ Սարգսյանը պետական մարմնին հանձնարարում է, որ դիզվառելիքը գնեն ոչ թե այն ընկերությունից, որ էժան է առաջարկում, այլ էն ընկերությունից, որի անունը համոզված եմ ոչ մեկիդ ոչ մի բան չի ասի. այդ ընկերության անունն է «Ֆլեշ»»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ համոզված է՝ քննությունը կպարզի մանրամասները:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS