TOP նոր
» » » Ծեծկռտուք Ազգային ժողովում. նիստն ընդմիջվեց (տեսանյութ)

Ծեծկռտուք Ազգային ժողովում. նիստն ընդմիջվեց (տեսանյութ)

8-05-2020, 12:27 Դիտումներ: Քաղաքական, Տեսանյութ
Ծեծկռտուք Ազգային ժողովում. նիստն ընդմիջվեց (տեսանյութ)

8 Մայիս 2020, 12:27 - NovostiNK
ՀՀ Ազգային ժողովում քիչ առաջ ծեծկռտուք տեղի ունեցավ. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի բանավեճը վերածվեց ծեծկռտուքի:

Իրավիճակը թեժացել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հասցեին հնչեցված խոսքերից: Մոտենալով ամբիոնին՝ Մարուքյանն ասաց, թե ափսոսում է մի քանի վայրկյանը, որ պետք է անդրադառնա Թունյանին, բայց կխոսի. «Ասում ենք, որ մեզ զանգում են էս, էս հարցերով, գալիս եք՝ մեծախոս ձեւի, ամբարտավանությամբ ամբիոնից ասում եք՝ սուտ է խոսում, ոչ մեկին չեն զանգում, էս էլ իմ համարն է: Դրանից հետո 120 զանգ ես ստանում, ասում ես՝ «Լուսավոր Հայաստանն» է համարս տվել: Լավ, դա մի կողմ: Որ ամբիոնից սրիկա, բան բառեր եք ասում, դա լարվածություն է առաջացնում, որովհետեւ մեկը կարա մտածի՝ իրեն եք անդրադառնում, մյուսը կարա մտածի՝ իրեն եք անդրարդառնում, մի արեք տենց բաներ»,- ասում էր Մարուքյանը՝ չլսելով, որ պատգամավոր Սասուն Միքայելյանն իրեն է դիմում:

Տեսնելով, որ Մարուքյանը չի լսում իրեն՝ Միքայելյանը բղավեց. «Լսի, հոպար»: Ապա Միքայելյանը ձեռքը տարավ սեղանին դրված ջրի շշին, որն արագ հեռացրեց նրա կողքին նստած Անդրանիկ Քոչարյանը:

«Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար...: Ի՞նչը կցխես»,- ասաց Մարուքյանն ու իջավ ամբիոնից՝ մոտենալով Միքայելյանին: Միքայելյանը տեղից վեր կացավ, եւ սկսվեց ծեծկռտուք:

Միջամտեցին դահլիճում ներկա գտնվող պատգամավորները՝ ամեն կողմից վազելով դեպի Միքայելյանի ու Մարուքյանի կողմ: Ի դեպ, դահլիճում էին նաեւ կառավարության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ:

Ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պահանջեց վերականգնել իր ելույթի համար հատկացված ժամանակն ու ասաց, որ ինչքան էլ իրեն խփեն, խոսելու է։ Սասուն Միքայելյանը դեռ տեղից բղավում էր, ինչից հետո Մարուքյանն ասաց․ «Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ «շմայսություն» անես, հանգիստ քեզ պահի, վաբշե»։ Պատգամավորներից մի քանիսը մոտեցան ամբիոնին, Մարուքյանին խնդրեցին դուրս գալ դահլիճից, ինչից հետո էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նիստն ընդհատվում է, կվերադառնան 11:00-ին եւ նիստը կշարունակեն:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում էր կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS