TOP նոր
» » » Հայաստանը մեծացնում է կարողությունները ժողովրդագրական վիճակը բարելավելու ուղղությամբ

Հայաստանը մեծացնում է կարողությունները ժողովրդագրական վիճակը բարելավելու ուղղությամբ

16-05-2020, 12:33 Դիտումներ: Քաղաքական, ՕՐՎԱ ԹԵՄԱ
16 Մայիս 2020, 12:33 - NovostiNK
Հայաստանը մեծացնում է կարողությունները ժողովրդագրական վիճակը բարելավելու ուղղությամբ

Առողջապահական գործոնով պայմանավորված՝ ծնելիության բարելավման և ծրագրի կատարումն ապահովող 2020-2023 թվականների միջոցառումների ծրագրի արդյունքում յուրաքանչյուր տարի իրենց վերարտադրողական ներուժը կբարելավեն շուրջ 1000 դեռահաս, 14 հազար ամուսնական զույգ, ինչպես նաև պերինատալ կորուստներ ու անպտղություն ունեցած շուրջ 2500- 3000 կին։

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։

«Ծրագրով օրենսդրորեն ամրագրվել են բնակչության որոշ խմբերի սկրինինգներում ներգրավման, վերարտադրողական խանգարումների վաղ հայտնաբերման ու բուժման նպատակով կիրառվող պետության կողմից երաշխավորված ծառայությւնների տրամադրման կարգն ու պայմանները: Սա շատ կարևոր ծրագիր է։ Երկար տարիներ ամենացավոտ թեմաներից է եղել և շատ սահմանափակ կարողություններ և ծրագրեր են եղել։ Այս թվերը վկայում են, որ մենք շատ լուրջ ծավալներով մեծացնում ենք այս ոլորտում մեր կարողությունները, այդ թվում Հայաստանի ժողովրդագրական վիճակը բարելավելու քաղաքականության շրջանակներում»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով առողջապահության ոլորտի ընդհանուր շրջանառությանը, վարչապետն ընդգծեց, որ 2017-2019 թվականների ընթացքում այն աճել է 25.5%-ով կամ 38.73 մլրդ դրամով:

Նույն ժամանակահատվածում առողջապահության ոլորտի աշխատակիցների թիվն աճել է 3.4%-ով կամ 1,377-ով, իսկ առողջապահության ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձն աճել է 29.5%-ով կամ 46 հազար 500 դրամով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS