TOP նոր
» » » Երևանի իշխանությունը մեզ երկու տարի խոստացավ ավտոբուսներ, բերում է գազելներ. Խաժակյան

Երևանի իշխանությունը մեզ երկու տարի խոստացավ ավտոբուսներ, բերում է գազելներ. Խաժակյան

31-08-2020, 10:44 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
Երևանի իշխանությունը մեզ երկու տարի խոստացավ ավտոբուսներ, բերում է գազելներ. Խաժակյան


31 Օգոստոս 2020, 10:44 - NovostiNK
Երևանի տրանսպորտային համակարգի համար նախագծվել էր ցանց, վճարվել էր շուրջ 850 հազար եվրո։ Ասուլիսում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ներկայացմամբ, այդ ցանցն ունի որոշակի պարամետրեր՝ 3 չափի ավտոբուսներ. 18 մետրանոց 150 ուղևորով, 12 մետրանոց 90-100 ուղևորով, 7,5-8,5 մետրանոց 45-55 ուղևորով։

Նա նշեց, որ քաղաքային նոր իշխանությունը հանձն է առել փոխարինելու գազելները, այդ մասին վկայում է նաև Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը, ըստ որի, պետք է բացառվեն միկրոավտոբուսների շահագործումը, փոխարինվեն ավտոբուսներով։

«Այսինքն` այս իշխանությունը մեզ խոստացել է, որ գազելներից պետք է ազատվենք»,- ընդգծեց Դ.Խաժակյանը՝ տեսանյութով ներկայացնելով այս երկու տարում քաղաքային իշխանության տված խոստումները, որոնց էությունը, ըստ նրա, այն է, որ վերջ մահվան գազելներին, պետք է ձեռք բերվեն ավտոբուսներ։

Ավագանու անդամը հիշեցրեց, որ ապրիլի 28-ին հայտարարվել էր ավտոբուսների մրցույթ։

«Եթե քաղաքային իշխանությունը հաշվետու է և ասում է, որ հայտարարել է 100 ավտոբուսի մրցույթ, պետք է ազնիվ գտնվի և ասի, որ այդ մրցույթը չի կայացել, հաղթող չկա»,- ասաց Դ.Խաժակյանը։

Նա նաև հիշեցրեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել էր՝ 100 փոքր չափսի ավտոբուսներ են ձեռք բերելու։

«Հիացմունք է առաջացնում այս հայտարարությունը, ասում է 100 ավտոբուս պատվիրել ենք, 100 փոքր չափսի ավտոբուս էլ պատրաստվում ենք պատվիրենք»,- նշեց Դ. Խաժակյանը։

Նա հայտնեց, որ այսօր ժամը 11։00-ին բացվում է 100 փոքր ծավալի ավտոբուսի մրցույթ։ Պաշտոնական փաստաթղթի համաձայն, տեղատարողությունը՝ նվազագույնը 14 նստատեղ, հաշմանդամության մեկ սայլակի տեղավորմամբ, 4 կանգնած ուղևոր, առավելագույնը 17 նստատեղ, եթե խոսքը գնում է մեկ դուռ ունեցող ավտոբուսի մասին։

«Խոսքը գազելի մասին է, որը պատրասվում է պատվիրել քաղաքային իշխանությունը։ Այսինքն, մեր հասարակությանը մեկ-երկու տարի ասում էին՝ նոր ավտոբուս, նոր ցանց, մինչդեռ իշխանությունը գնում է գազելների պատվիրման»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Նա ներկայացրեց մի քանի տեխնիկական բնութագրեր, որոնք ցույց են տալիս, որ իրենց նպատակը հենց գազելի գնումն է։

«Չափսերը նշում ես, որպեսզի սահմանափակեն, մյուսները մասնակցելու հնարավորություն չունենան, հաղթի գազելը»,- ասաց Խաժակյանը։

Նա ընդգծեց, որ այս նոր գազելները փոխարինելու են հին գազելներին. «Ստացվում է, երբ ժամանակին Մարությանն ասում էր փոխելու ենք այդ գազելները, խոսքը գնում էր հին գազելները նորով փոխելու մասին, ինչը տեղի է ունեցել այս տաս տարվա ընթացքում։

Այսինքն՝ մեզ երկու տարի խոստացան ավտոբուսներ, բերում են գազելներ»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS