TOP նոր
» » » Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար կդիմի ՀՀ գլխավոր դատախազություն

Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար կդիմի ՀՀ գլխավոր դատախազություն

10-01-2021, 12:12 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
10 Հունվար 2021, 12:12 - NovostiNK
Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար կդիմի ՀՀ գլխավոր դատախազություն


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար դիմելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Այս մասին տեղեկացրել է նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը:

«Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը այսօր իր «Requiem 7. Քաղաքականություն» վերտառությամբ տեսաուղերձում անդրադարձել է նախարար Սուրեն Պապիկյանին՝ նշելով, թե իբր նախարարի վրա քրեական գործ է հարուցված՝ ինչ-որ անհայտ գործարքից 450 մլն դրամ փող վերցնելու կապակցությամբ:

Հայտնում եմ, որ նախարար Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար դիմելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Միաժամանակ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ գլխավոր դատախազությունը հերքել է հիշատակվող պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախարար Պապիկյանի նկատմամբ քրեական գործի առկայությունը»,-ասված է մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS