ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ընդ որում, ըստ նրա, այստեղ գլխավոր դերը Հայաստանինը եւ Ադրբեջանինն է. անհրաժեշտ է երկու կողմերի շահերից բխող լուծում գտնել՝ «առանց հաղթողների եւ պարտվողների»:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին... Շատ ծանր հարց է` հին, արմատներով անցյալը գնացող: Երբ այն սրվեց, մենք փորձում էինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին լուծում գտնել: Եվ հետագայում Ռուսաստանը եւս փորձում էր»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը, ով ղեկավարել է երկիրը 1980-ականների վերջին` ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ:
Նախկին խորհրդային ղեկավարը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողությունները դադարեցվել են, կարեւոր է կանգ չառնել, նորից տասնամյակներով խնդիրը չլուծված չթողնել:
«Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց գլխավոր դերը հակամարտության կողմերինն է: Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորվել են բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից` առանց հաղթողների եւ պարտվողների»,- ասել է Գորբաչովը:
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07