TOP նոր
» » » Տարածաշրջանի տնտեսության զարգացման հարցերով կստեղծվի աշխատանքային խումբ. մանրամասնում է ՌԴ նախագահը

Տարածաշրջանի տնտեսության զարգացման հարցերով կստեղծվի աշխատանքային խումբ. մանրամասնում է ՌԴ նախագահը

12-01-2021, 09:23 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
12 Հունվար 2021, 09:23 - NovostiNK
Տարածաշրջանի տնտեսության զարգացման հարցերով կստեղծվի աշխատանքային խումբ. մանրամասնում է ՌԴ նախագահը


Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում ստորագրված՝ տարածաշրջանային իրավիճակի զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարությունը ենթադրում է կոնկրետ քայլեր տնտեսական կապերի կառուցման ուղղությամբ: Երեք երկրների ղեկավարների հանդիպման ավարտից հետո ճեպազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ հայտարարությունը ենթադրում է նաև ենթակառուցվածքային նախագծերի զարգացում: Այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կղեկավարեն երեք երկրների փոխվարչապետները: Նրանք մոտ ապագայում կստեղծեն աշխատանքային փորձագիտական ենթախմբեր, կներկայացնեն կոնկրետ նախագծեր տարածաշրջանի տնտեսության և տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման վերաբերյալ:

«Վստահ եմ, որ այդ համաձայնությունների իրագործումը շահավետ կլինի ինչպես Հայաստանի, Ադրբեջանի ժողովուրդների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»,-ասաց ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինը հավելեց, որ հերթականությամբ իրականացվում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ հայտարարության պայմանավորվածությունները: Ռուս խաղաղապահներն ամբողջությամբ իրականացնում են իրենց պարտականությունները: Նա տեղեկացրեց, որ արդեն 48 հազարից ավելի բնակիչ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Զգալի աշխատանք է կատարվում տեղում ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS