TOP նոր
» » » Վազգեն Մանուկյան. Նիկոլ Փաշինյանն ամենակոռումպացված թղթակիցն է եղել

Վազգեն Մանուկյան. Նիկոլ Փաշինյանն ամենակոռումպացված թղթակիցն է եղել

16-01-2021, 17:25 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
16 Հունվար 2021, 17:25 - NovostiNK
Վազգեն Մանուկյան. Նիկոլ Փաշինյանն ամենակոռումպացված թղթակիցն է եղել


«Մենք պետք է մեր ժողովրդին բացատրենք, որ իշխանափոխությունը ոչ միայն պատիժ է անցյալի համար, այլև ճանապարհ է բացում դեպի ապագա»,- Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց Հանուն հայրենիքի փրկության շարժման կողմից միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով, մարդկանց պետք է մանրամասն սա բացատրել հանդիպումների ընթացքում, քանի որ մի մասը չի հասկանում, մի մասն իրեն խաբված է զգում, մի մասն էլ անձնական շահի համար ցանկացած իշխանության պաշտպանում է։

«Երեկ ես ականատես եղա նման բանի։ Իսկ անձնական շահը կարողա է լինել այդ րոպեին տված 10 հազար դրամը, պաշտոնը կամ էլ մի ուրիշ բանը։ Նրանց ես համարում եմ թշնամի։ Ամբողջ կյանքս ես պայքարել եմ այս ժողովրդի համերաշխության համար, բայց ես չեմ հանդուրժի, որ ինչ որ մարդիկ իրենց անձնական շահերի համար կործանեն երկիրը»,- ասաց Մանուկյանը, ինչին դահլիճում նստածներն արձագանքեցին բարձր ու երկարատև ծափահարություններով։

Նա խոստովանեց, որ պատերազմի ավարտից հետո իրեն թվում էր, թե բոլորը ոտքի են կանգնելու իշխանափոխության պահանջով։ Բայց տեղի չունեցավ, ինքն էլ մարդկանց չի մեղադրում, տասնյակ հազարավոր մարդիկ շոկի մեջ են, ունեն զոհվածներ, անհետ կորածներ, վիրավորներ։

«Իշխանությունը պետք է փոխվի ժողովրդի միջոցով, և ժողովուրդը պետք է ոտքի կանգնի։ Հիմա մի կեղծ օրակարգ են մտցրել՝ արտահերթ ընտրություններ։ Արտահերթ ընտրություններ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք նշանակում է գործող իշխանության վերարտադրություն։ Գիտե՞ք, Նիկոլ Փաշինյանը թիմ ունի, դա «Իմ քայլը» չէ։ Դա մոտ 20 մարդիկ են, որոնց մի զգալի մասը տարբեր երկրների լրտեսներ են, իրականացնում են տարբեր ծրագրեր, նրանց տարածած գաղափարները հարիր չեն մեր երկրին։ Եվ երբ ես ասում եմ իշխանությունը փոխել, միայն իրեն ի նկատի չունեմ, որովհետև նրանք կարող են մեկին մյուսով փոխարինել, չնայած Նիկոլի պեսին չեն գտնի»,- ասաց վարչապետի միասնական թեկնածուն։

Մանուկյանը ներկաներին հորդորեց՝ ընտրություն կատարելիս գոնե մի քանի ցուցանիշի ուշադրություն դարձնել, գոնե առնվազն մարդը բարձրագույն կրթություն ունենա, աշխատանքային փորձ ունենա, ազնիվ լինի, պետությանը նվիրված լինի։

«Նիկոլ Փաշինյանի մասին ասեմ, որ ամենակոռումպացված թղթակիցն էր ինքը։ Բոլոր թղթակիցներն այդ մասին գիտեին։ Ես մեղադրում եմ թղթակիցներին, որ այն ժամանակ ժողովուրդը երբ այդ մասին չգիտեր, ընտրում էին Փաշինյանին, որ կոռուպցիայի դեմ պայքարեր, ինչո՞ւ թղթակիցները ճշմարտությունը չասեցին ժողովրդին»,- հայտարարեց քաղաքական գործիչն ու հնչեցին ծափահարություններ։

Վազգեն Մանուկյանը վստահություն հայտնեց՝ հաղթելու են, քանի որ այլ տարբերակ չկա։

Նա նշեց, ընտրությունների անցկացման ժամկետները անցումային կառավարության ժամանակ պետք է որոշեն քաղաքական ուժերը միասին, ըստ քննարկումների, պարզ կլինեն սահմանադրական փոփոխություններ, ԸՕ-ում փոփոխություններ։

«Պետք է անցկացվեն ամենաազնիվ ու արդար ընտրությունները։ Եթե իմանաք փող է բաժանվել, տվեք գլուխը ջարդեք կամ եթե վարչապետ լինեմ, եկեք ինձ ասեք։ Մենք պետք է անենք մաքուր ընտրություններ։ Մենք կգնան այս ճանապարհով, ծանր շունչ կքաշենք, կասենք՝ մենք այս բանը կարողացանք անել։ Եկեք միասին անենք»,- խոսքն ամփոփեց Մանուկյանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS