TOP նոր
» » » Խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ ապրանքային և սպասարկման նշանների մասին պայմանագիրը

Խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ ապրանքային և սպասարկման նշանների մասին պայմանագիրը

20-01-2021, 10:27 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
20 Հունվար 2021, 10:27 - NovostiNK
Խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ ապրանքային և սպասարկման նշանների մասին պայմանագիրը


Ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը:

Այն վավերացվեց 85 «կողմ» և 1 «դեմ» ձայներով:

Պայմանագրով նախատեսվում է ստեղծել իրավական դաշտ, որը նպատակ ունի կարգավորել ԵԱՏՄ ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները:

Պայմանագրի գործողության մեջ մտնելուց հետո տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան հարկ եղած դեպքերում մեկ հայտ ներկայացնելու միջոցով իրականացնել իրենց ապրանքային նշանի գրանցումը ԵԱՏՄ տարածքում հատկապես այն ապրանքների համար, որոնք նախատեսված են ԵԱՏՄ տարածքում քաղաքացիական շրջանառության մեջ դնելու համար: Դա հնարավորություն կտա նրանց օգտվել ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի պաշտպանության այն մեխանիզմներից, որոնք նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ, քանի որ պայմանագրով նախատեսված գրանցումներն իրավական առումով հավասարեցված են ազգային գրանցումներին:

«Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը ստորագրվել է 2020 թ. փետրվարի 3-ին, Մոսկվայում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS