TOP նոր
» » » «Այս սպանությունը միմիայն քաղաքական ենթատեքստ ունի»

«Այս սպանությունը միմիայն քաղաքական ենթատեքստ ունի»

28-10-2013, 23:35 Դիտումներ: Քաղաքական, Վերլուծական
«Այս սպանությունը միմիայն քաղաքական ենթատեքստ ունի»
28 Հոկտեմբեր 2013, 23:35 - NovostiNK
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը, հայտնել է, որ գործը գնում է դեպի փակուղի: Վերջինս նշել է. «Իմ հորեղբայրը որեւէ փակ գործ չի ունեցել, բայց իրավապահ մարմինները, չգիտեմ ինչու, ասում են, որ ինչ-որ բան կա, որ մենք չենք ասում: Եթե ուզենան գործը բացահայտեն՝ կբացահայտեն»: Իսկ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համեմատականներ անցկացնելով Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի և այս սպանության հետ` ասաց. «Ես ինձ իրավունք չեմ վերապահում նման քաղաքական գնահատականներ տալ: Հոկտեմբերի 27-ի ակնհայտորեն գործն այլ գործ է, Մարտի 1-ի գործը՝ այլ: Ամեն մի հանցագործություն առանձնակի է: Մենք տեսնում ենք այնտեղ հնարավոր որոշակի քաղաքական տարրեր: Մեզ փորձում են հավաստիացնել, որ ամեն ինչ փորձում ենք անել, բայց տեսնում ենք` 7 ամիս անցել է, բայց դեռ ռեալ բացահայտում չկա: Բայց մեզ իրավունք չենք վերապահի միանշանակ գնահատական տալու, որովհետեւ իսկապես ուզում ենք, որ այս գործը բացահայտվի: Մենք մեզանից կախված ամեն ինչ անելու ենք»:

Աղվան Վարդանյանը նաև հայտարարել է, որ նման ասուլիսներ հրավիրելով և ակցիաներ անցկացնելով` ցանկանում են հանրության և ինչու չէ նաև իշխանությունների ուշադրությունը սևեռել նման աղմկահարույց և նախաքննության փուլում կասկածներ հարուցող փաստերի վրա, որպեսզի նրանք ևս շահագրգռված լինեն գործը հնարավորինս արագ բացահայտելու համար: Տուժողների իրավահաջորդ Մելանյա Առուստամյանը, հանդիսանալով նաև Մարտի 1-ի գործով փաստաբան, շեշտել է, որ այս գործերը տարբեր են, որովհետեւ այն գործով նախաքննական մարմինը ջանք չէր խնայում ապացույցներ ստեղծելու համար, իսկ Հրաչ Մուրադյանի սպանության գործի ընթացքում ոչ մի ջանք չի ներդրվում և օբյեկտիվ ու համակողմանի, համալիր քննություն չի տարվում սպանության բացահայտման ուղղությամբ:

Աղվան Վարդանյանը տեղեկացրել է նաև, որ իրենք այսօր հանդիպում են ունենալու գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, ով ի պաշտոնե պարտավոր է պատշաճ ուշադրության արժանացնել անմեղ գյուղապետի սպանության գործին: Իսկ Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Լուսինե Պետրոսյանը ասուլիսի ժամանակ նշել է նաև, որ գյուղապետարանի նախկին աշխատակիցները հրաժարվել են աշխատել նորընտիր գյուղապետի հետ, քանի որ նրանց հավաստմամբ՝ Հրաչ Մուրադյանի նման մարդուն սպանել են միմիայն նրա աթոռը զբաղեցնելու համար, իսկ նրանից հետո աշխատակիցները այլևս հրաժարվում են նոր գյուղապետի հետ աշխատել: Լուսինե Պետրոսյանը նաև հավելել է. «Այս սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի»:

Դիանա Դավթյան

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS