TOP նոր
» » » Բայդենի վարչակազմը վերանայելու է ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին. Էնթոնի Բլինքեն

Բայդենի վարչակազմը վերանայելու է ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին. Էնթոնի Բլինքեն

22-01-2021, 10:23 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
22 Հունվար 2021, 10:23 - NovostiNK
Բայդենի վարչակազմը վերանայելու է ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին. Էնթոնի Բլինքեն


ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինքենը՝ գրավոր պատասխանելով Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեզի հարցերին՝ ասել, որ Բայդենի վարչակազմը վերանայելու է ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

«Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների լույսի ներքո Բայդենի վարչակազմը վերանայելու է մեր անվտանգային աջակցությունն Ադրբեջանին», — ասել է Բլինքենը՝ նշելով, որ ամերիկյան նոր վարչակազմը կարող է կրկին գործածել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, որն արգելք է սահմանում Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության համար:

«Այս պաշտոնում հաստատվելու դեպքում ես կաշխատեմ Կոնգրեսի եւ պաշտպանության քարտուղարի հետ՝ սահմանելու համար աջակցության այն աստիճանը, որը կապահովի Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգային պահանջները», — ասել Էնթոնի Բլինքենը:

«Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը՝ հակամարտության հարատեւ լուծում գտնելու համար՝ աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ: Հաստատվելու դեպքում ես նոր թափ կհաղորդեմ ԱՄՆ-ի ներգրավվածությանը այնպիսի մշտական լուծում գտնելու համար, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը եւ կօգնի երաշխավորել, որ նոր պատերազմ չի բռնկվի: Սա ներառում է մեր ակտիվացումը Մինսկի խմբի շրջանակում եւ լրացուցիչ դիվանագիտական աշխատանք՝ երրորդ կողմերի ցանկացած նոր միջամտությունը կանխելու համար», — ասել է ԱՄՆ Պետքարտուղարության ապագա ղեկավարը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS