TOP նոր
» » » Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամի պաշտոնում

Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամի պաշտոնում

23-01-2021, 09:18 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
23 Հունվար 2021, 09:18 - NovostiNK
Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամի պաշտոնում


Ազգային ժողովի փակ և գաղտնի քվեարկության արդյունքում` Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում ասաց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Ըտրությանը մասնակցել է 89 պատգամավոր: Գագիկ Ջհանգիրյանի ընտրության քվեարկության ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 86 «կողմ» և 3 «դեմ»: Դավիթ Խաչատուրյանի ընտրության քվեարկության ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 85 «կողմ», 3 «դեմ» և 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր»,- ասաց Հովակիմյանը:

ԲԴԽ նոր անդամները երդմամբ ստանձնեցին իրենց լիազորությունները:

ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածություններն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS