TOP նոր
» » » Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան

Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան

24-01-2021, 09:15 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
24 Հունվար 2021, 09:15 - NovostiNK
Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան


«Չէի ուզում մտնել քաղաքական դաշտ, բայց սրանով ես որոշակի ամրապնդում եմ իմ դիրքերը և ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը»: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց դերասան Գնել Սարգսյանը, որը հունվարի 23-ին ընտրվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի խորհրդի անդամ:

Նշենք նաև, որ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ, նույն օրը խորհդի նախագահ է ընտրվել Էդգար Հակոբյանը, և, բացի Գնել Սարգսյանից, խորհրդի անդամներ են ընտրվել Արսեն Այվազյանը, Նաիրի Փեթակչյանը, Արման Բարխուդարյանը, Սաշա Կատվալյանը, Կարեն Հակոբյանը, Աշխեն Հայրապետյանը, Էդիտա Փեթակչյանը, իսկ Կարինե Դավթյանը՝ վերահսկող։

Դերասան Գնել Սարգսյանը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ խորհուրդը իրեն հնավորություն կտա, որ հանրության խոսքը հասնելի դարձնի որոշում կայացնող մարմիններին և հետևի, որ ժողովորդավար որոշումները սադրանքի չտրվեն ու ավելի շիտակ կերպով հասնեն մարդկանց: «Խորհրդի գործունեությունն ինձ բավականին գրավիչ թվաց, այսինքն՝ ես հիմա էլ այդ նույնն եմ անում, բայց էս դեպքում ունենում եմ հնարավորություն հանրության տեսակետները քաղաքական ուժի ներսում բարձրաձայնելու և հետևողական լինելու դրանց հարցում»,- մասնավորապես նշեց նա:

Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ կուսակցությանը անդամագրվելու առաջարկ ստացել է մի քանի տեղից, սակայն չբացելով փակագծեր:

Անդրադառնալով այն հարցին էլ, թե հնարավոր է՝ արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցի, եթե դրանց մասին հստակ հայտարարվի, ասաց. «Ինձ եղել են նաև ընտրություններին մասնակցելու առաջարկներ, բայց էլի եմ ասում՝ ես ինքս պետք է գիտակցեմ, ոչ թե ինչ-որ տեղ գրված լինի»,- նշեց նա՝ չբացառելով դա:

Այն հարցին էլ, թե կկարողանա միաժամանակ զբաղվել նաև դերասնական կարիերայով, Գնել Սարգսյանը պատասխանեց. «Իմ դերասանական կարիերային վաղուց արդեն խանգարել են էն հեռուստաընկերությունների մեծ մասը, որոնք գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում: էս պարագայում չի խանգարի, քանի որ ես շարժվում եմ իմ կազմած գրաֆիկով»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS