TOP նոր
» » » Թուրքիայի ծրագրերը միտում ունեն սահմանափակել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի դերակատարությունը

Թուրքիայի ծրագրերը միտում ունեն սահմանափակել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի դերակատարությունը

25-01-2021, 08:22 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
25 Հունվար 2021, 08:22 - NovostiNK
Թուրքիայի ծրագրերը միտում ունեն սահմանափակել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի դերակատարությունը


Մեր զրուցակիցն է Իրանում բնակվող փաստաբան Ժոզեֆ Ամիրյանը

Պարոն Ամիրյան, Իրանի հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Իրանում է։ Ինչպե՞ս եք գնահատում, հետպատերազմյան Հայաստանը որոշակի ակտիվությո՞ւն է ցուցաբերում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Պատերազմից հետո Իրան-Հայաստան առևտրատնտեսական հարաբերություններում նկատվում է որոշակի ակտիվություն և Հայաստանի, և Իրանի կողմից, սակայն վերջին տասնամյակների փորձառությունը նկատի առնելով պետք չէ ժամանակից առաջ ընկնել՝ սպասելով գործնական քայլերի:

Այնուամենայնիվ, զգալի է, որ երկու երկրներն էլ հասկանում են փոխադարձ տնտեսական հարաբերությունների խորացման և զարգացման կարևորությունը, որպես հակակշիռ՝ Թուրքիայի դեպի հեռուները գնացող թուրք-ադրբեջանական նոր ծրագրերին: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի կողմից տարածաշրջանի համար ճշտված տնտեսական ծրագրերը միտում ունեն սահմանափակել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի դերակատարությունը, ինչին դեմ գնալու համար միայն մի ճանապարհ կա, և դա ընդհանուր շահերի հիման վրա աշխատելն է:

Երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը միտված ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը։ Նշվում է, որ Իրանում ՀՀ բոլոր ժամանակների դեսպանները չեն կարողացել այդ հարաբերություններին միտված կոնկրետ քայլեր իրականացնել։ Համամի՞տ եք։

Կարծում եմ՝ քաղաքական հարաբերությունների առումով Հայաստանին քննադատություն հասցեագրելը այնքան էլ արդար չէ, որովհետև հակառակ Իրանի մյուս հարևանների՝ Հայաստանը միշտ էլ ապացուցել է իր վստահելի հարևան և բարեկամ գործընկեր լինելը: Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտին՝ վերջին 30 տարիների չիրականացվածը պետք է իրականացնել ենթակառույցային հատկապես ճանապարհների և երկաթգծի ուղղությամբ: Մենք թուրքական արտադրությունները հնարավորինս պետք է փոխարինենք իրանականով և հնարավորինս պետք է ընդարձակել առևտրատնտեսական համագործակցությունը: Չմոռանանք, որ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանը միակն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ, ինչը անհերքելի նշանակություն ունի երկկողմ և բազմակողմ տնտեսական հարաբերություններում:

Ինչ մնում է ՀՀ դեսպանների գործելաեղանակին, ես կասեի ոչ միայն ՀՀ դեսպանները, այլ նույնիսկ ՀՀ ԱԳՆ չէին կարող լիարժեք աշխատել, երբ սեփական երկրում տիրում էր համատարած կոռուպցիա, իսկ ՀՀ նոր իշխանություններին էլ, ըստ էության, դեռ չի հաջողվել երկիրը փրկել անցյալի ժառանգությունից:

Պարոն Ամիրյան, Հայաստանը և Իրանը հնարավո՞ր է ԱԹՍ–ների ձեռքբերման ոլորտում համագործակցեն։ Նշվում է, որ այս ոլորտում կա չիրացված հնարավորություն։

Այս և նման հարցերը կարծում եմ ոչ միայն երկկողմ տնտեսության հետ են առնչվում, այլ առաջին հերթին անվտանգության և ռազմավարական հարցերի ոլորտին, որին հասնելու համար, բնականաբար, անհրաժեշտ է քաղաքական հարթակի առկայությունը, եթե իհարկե կողմերը ունեն նման ոլորտի հարցեր իրականացնելու ցանկություն և կամք: Իհարկե, այս ոլորտի հարցերը պետությունների միջև սկսվում է աղմուկից հեռու, առանց բարձրաձայնելու: Տարածաշրջանի զարգացումները, կարծում եմ, Հայաստան- Իրան հարաբերություններն անխուսափելիորեն առաջնորդում են այդ ուղղությամբ:


Աղբյուրը՝ lragir.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS