TOP նոր
» » » ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ. «Իմ քայլը» խմբակցությունում նախագիծ է շրջանառվում

ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ. «Իմ քայլը» խմբակցությունում նախագիծ է շրջանառվում

26-01-2021, 07:56 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
26 Հունվար 2021, 07:56 - NovostiNK
ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ. «Իմ քայլը» խմբակցությունում նախագիծ է շրջանառվում


ՀԺ-ի տեղեկություններով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել:

Փոփոխության բնույթը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է նաև Ազգային ժողովի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ Ազգային ժողովի արձակվելու դեպքում:

Առաջարկվում է նաեւ ամրագրել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան քառասուն, եւ ոչ ուշ, քան հիսունհինգ օր հետո (գործող կարգավորման մեջ ընտրությունն անցկացվում է ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ քան քառասունհինգ օր հետո):

Գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի ընտրում նոր վարչապետ:

Ընդդիմադիր խմբակցությունները չեն համաձայնում Փաշինյանի հրաժարականի պարագայում նոր թեկնածու չառաջադրել, ինչը տեսականորեն նշանակում է, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԱԺ-ն այլ վարչապետ կարող է ընտրել:

Հիշեցնենք, որ Ամանորից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խորհրդակցություններ է սկսում 2021-ին արտահերթ ընտրությունների հարցով: Ավելի ուշ նա Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ երկու անգամ վարչապետ չընտրելու տարբերակից բացի առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնելու նաեւ այլ տարբերակ՝ Սահմանադրությունը փոխել, Ազգային ժողովի ինքնալուծարման, արտահերթ ընտրությունների նշանակման լիազորության հնարավորություն ստեղծել առանց վարչապետի հրաժարականի։ Այս փոփոխության բնույթն այն է, որ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոր վարչապետի ընտրությունը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS