TOP նոր
» » » «Փաշինյանն է Պուտինին խնդրել, որպեսզի սահմանները բացվեն և դժգոհ զանգվածը դուրս գա Հայաստանից». Հրանտ Մելիք - Շահնազարյան

«Փաշինյանն է Պուտինին խնդրել, որպեսզի սահմանները բացվեն և դժգոհ զանգվածը դուրս գա Հայաստանից». Հրանտ Մելիք - Շահնազարյան

7-02-2021, 08:48 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
7 Փետրվար 2021, 08:48 - NovostiNK
«Փաշինյանն է Պուտինին խնդրել, որպեսզի սահմանները բացվեն և դժգոհ զանգվածը դուրս գա Հայաստանից». Հրանտ Մելիք - Շահնազարյան


«Այն, որ այսպիսի տեմպերով արտագաղթը ազգային աղետ է և, որ այն Հայաստանը ապագայում կանգնեցնելու է դեմոգրաֆիական լուրջ խնդիրների առաջ, պարզ է մտածող ցանկացած անձի համար: Այլ կերպ ասած՝ արտագաղթը երկրի կործանման բաղադրիչներից մեկն է: Ասեմ ավելին՝ ես ունեմ տեղեկություն, որ Փաշինյանն ինքն է խնդրել Պուտինին, որպեսզի սահմանները ժամանակավորապես բացվեն ու իրենից, իր կառավարությունից դժգոհ մասսաները դուրս գան Հայաստանից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը՝ անդրադառնալով Հայաստանում նոր թափ հավաքող արտագաղթի միտումներին և դրա վտանգավոր հետևանքների։

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանը, հավանաբար, հույս ունի այսպիսով գլուխն ազատել դժգոհ քաղաքացիներից, և իրեն լիովին նվիրել միայն անխոչընդոտ վերարտադրվելու աշխատանքներին։ «Այս իշխանությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի բնակչությունն արտահոսի դեպի դուրս: Այս արտագաղթի տեմպերն աղետալի արդյունքներ կգրանցեն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը վայր չի դրել իր լիազորությունները և չի հեռացել՝ տեղ բացելով նոր և ազգանպաստ ուժերի համար, ովքեր համապատասխան միջոցներ ձեռք կառնեն, այդ տեմպերը կասեցնելու համար»,- ասել է քաղաքագետը:

Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս կարող է զինապարտության տարիքում գտնվող անձը լքել պետության տարածքը, այն պարագայում, երբ երկրում դեռևս շարունակում է ուժի մեջ մնալ ռազմական դրության ռեժիմը, քաղաքագետը նկատում է՝ ռազմական դրությունն, արդեն վաղուց, բացառապես միայն մի նպատակի է ծառայում՝ պահել Փաշինյանի իշխանության ղեկին, թույլ չտալ, որպեսզիերկրի օրենսդիր մարմինն անվստահություն հայտնի վարչապետին.

«Չնայած, որ երկրում ռազմական դրություն է հայտարարված, մենք տեսնում ենք, որ սահմանների բացվելուն պես, զինապարտության տարիքում գտնվող տղամարդիկ արագ տեմպերով լքում են երկիրը: Եթե դուք տեսնենք, թե վերջին օրերին ինչպիսի հերթեր են գոյանում զինկոմիսարիատների առաջ, որտեղից նրանք ստանալով երկրից դուրս գալու համար համապատասխան տեղեկանքները, մեկնում են հիմնականում դեպի Ռուսաստանի Դաշնություն: Այն փաստը, որ բոլոր դիմողները ստանում են այդ տեղեկանքը և, փաստացի, անարգելք հեռանում են երկրից, խոսում է այն մասին, որ հայտարարված ռազմական դրությունը ծառայում է բացառապես միայն քաղաքական նպատակների համար, որի հիմնական նպատակը Փաշինյանի հեռացումն իրավական ճանապարհով անհնարին դարձնելն է:

Ռազմական դրության երկարաձգումը ևս մեկ նպատակ ունի՝ ճնշումներ գործադրել նաև քաղաքական ընդդիմության վրա և խիստ սահմանափակել նրանց գործունեության շրջանակները»,- ասում է Հրանտ Մելիք –Շահնազարյանը:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք մոտ ապագայում Հայաստանում նոր պատերազմ չի սպասվում, որի պարագայում, զինապարտության տարիքում գտնվող անձանց երկրից հեռացումը կարող է նաև լուրջ պաշտպանական խնդիրներ առաջացնել, քաղաքագետը պատասխանել է՝ պատերազմն ավարտվել է նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրմամբ. «Հայաստանին մոտ ապագայում նոր պատերազմ չի սպառնում, թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ թշնամու կողմից առաջ քաշված ցանկացած պահանջ հայկական կողմից ընդունվում է առանց որևէ դիմադրության և առանց ռազմական գործողությունների գործադրման: Ավելին՝ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձն ամենայն ճշգրտությամբ և առանց ավելորդ խնդիրների իրականություն է դարձնում ադրբեջանական կողմի ցանկացած պահանջ, անգամ եթե դա ակնհայտ կերպով վնասում է մեր պետության շահերին և, նույնիսկ, տարածքային ամբողջականությանը: Հետևաբար, մոտակա պատերազմի վտանգ Հայաստանում ես չեմ տեսնում»,- ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք – Շահնազարյանը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան


Աղբյուրը՝ Փաստինֆո

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS