TOP նոր
» » » Հասարակությունը սկսում է հասկանալ քաղաքական հետապնդումների իրական նպատակը. Ալումյան

Հասարակությունը սկսում է հասկանալ քաղաքական հետապնդումների իրական նպատակը. Ալումյան

8-02-2021, 12:10 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
8 Փետրվար 2021, 12:10 - NovostiNK
Հասարակությունը սկսում է հասկանալ քաղաքական հետապնդումների իրական նպատակը. Ալումյան


Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործին ծանոթ մարդկանց համար առաջին իսկ օրվանից պարզ էր, որ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Տարբեր էին միայն պատկերացումները, թե ինչ քաղաքական նպատակներ են դրված այն անձանց առջև, որոնք այս ամենը սկսել են։ Հիմա արդեն քիչ, թե շատ պարզ դարձավ հասարակության համար։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝ հասարակությունը սկսել է հասկանալ, որ իրականացվում է քաղաքական հետապդնում և սկսում է հասկանալ իրական նպատակները։ Իսկ թե որոնք էին իրական նպատակները՝ Ալումյանը հիշեցրեց պաշտպան Խուդոյանի հայտարարությունը, որով վերջինս նշել էր, որ 2008թ մարտի 1-ի իրադարձությունները պետք է դիտարկել 2020թ նոյեմբերի 9-ի իրադարձությունների հետ մեկ միասնական պատկերում։ Փաստաբանը հիշեցրեց նաև, որ նախորդ դատական նիստին դատարանն արգելեց Արմեն Գևորգյանին՝ ներկայացնել հիմնավորումները, ինչը, ըստ փաստաբանի հաճախ կլինի այս դատավարության ընթացքում, երբ պաշտպանական կողմը կփորձի ցույց տալ և ապացուցել, թե ինչու է այս հետապնդումը սկսվել, իսկ դատարանը կփորձի կանխել դա՝ պատճառաբանելով, թե դատարանում քաղաքական հայտարարություններ չպետք է արվեն, մինչդեռ՝ մարտի 1-ի իրադարձությունները քաղաքական են եղել, մեղադրական եզրակացությունում քաղաքական պրոցեսներ են նկարագրված, քաղաքական գնահատականներ են տրված, ուստի՝ դրա դեմ փաստարկ ներկայացնելիս հնարավոր չէ խուսափել որոշակի գնահատականներից, որոնք վերաբերում են քաղաքականությանը, բայց իրավական գնահատականներ են։

«Երբ ասում ենք, որ սա քաղաքական հետապնդում է և փորձում ենք դա հիմնավորել, դատարանը մեզ ընդհատում է և ասում է՝ քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունեք»,- նշեց նա՝ համոզմունք հայտնելով առ այն, որ այս ամենն արվում է իրականությունը հասարակությունից հնարովրինս երկար քողարկելու համար, մինչդեռ՝ հասարակությունն աստիճանաբար սկսում է հասկանալ, թե ինչ էր այս ամենի տակ թաքնված։

Դիտարկմանը, թե նպատակը եղել է մարդկանց մեկուսացնելը՝ Ալումյանն արձագանքեց. «Հիմա ով պետք է դիմադրությունը կազմակերպեր, եթե ենթադրենք, որ ՀՀ իշխանությունները որոշել են որևէ տարածք հանձնել։ Ով պետք է ընդդիմանար կամ դիմադրությունը կազմակերպեր։ Տեսնում ենք, որ այդ մարդկանց նկատմամբ տարբեր պատրվակներով քրեական հետապնդումներ են սկսվել։ Կարծում եմ՝ այս քրեական գործն ամենակարևոր կետն էր նախապես ծրագրված այս պլանի մեջ»։



Աղբյուրը՝ Փաստինֆո

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS