TOP նոր
» » » Զատուլին. Դիմակայության մի կողմում Փաշինյանն է, մյուս կողմում բոլորը, այդ թվում՝ բանակը

Զատուլին. Դիմակայության մի կողմում Փաշինյանն է, մյուս կողմում բոլորը, այդ թվում՝ բանակը

27-02-2021, 12:01 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
27 Փետրվար 2021, 12:01 - NovostiNK
Զատուլին. Դիմակայության մի կողմում Փաշինյանն է, մյուս կողմում բոլորը, այդ թվում՝ բանակը


«Այն, ինչ կատարվում է այս պահին Հայաստանում բնական արդյունք է Փաշինյանի՝ վարչապետի աթոռը թողնելու մասին որոշումը հետաձգելու»,- նման կարծիք է հայտնել է Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում։

Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը կառչած է իշխանությունից, փորձում է իրար դեմ հանել ընդդիմության լիդերներին։

«Իսկ որ ամենակարևորն է, չի ցանկանում իր մեղքը տեսնել Հայաստանի ու Արցախի հետ կատարվածի մեջ»,- նշել է Զատուլինը։

Պետդումայի ներկայացուցչի խոսքով, Փաշինյանը վախենում է, բայց այդ վախն արդեն իռացիոնալ բնույթ է ձեռք բերել։

«Հայաստանի ապագայի հարցում այսօր կանգնած է ներքին անորոշության հարցը։ Խոսքն ամենևին էլ Փաշինյանի նկատմամբ հաշվեհարդարի մասին չէ։ Բանն այն է, որ ներկայիս կառավարության օրոք Հայաստանի ոգու և պաշտպանունակության որևէ աշխուժացում հնարավոր չէ: Սա հասկանում են բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ տեղյակ են, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է ռուս քաղաքական գործիչը։

Զատուլինն ընդգծել է, որ վերջին կաթիլը եղել է ռուսական զենքի ու հայ զինվորականների դեմ Փաշինյանի հայտարարությունը։

«Ես հարցի ոչ իրավական լուծման կողմնակից չեմ։ Բայց մեծ հաշվով իրավիճակը պայմանավորում է հենց ինքը՝ Փաշինյանն իր համառությամբ ու քաղաքական ճգնաժամը լուծելու վերաբերյալ տեսք ընդունելու, ոչ թե գործելու ցանկությամբ»,- ասել է Զատուլինն ու ավելացրել, որ միայն ժողովուրդը կարող է լուծել խնդիրն ընտրությունների միջոցով, ինչի համար Փաշինյանը պետք է հրաժարական տա, բայց նա այդ տարբերակով պատրաստ չէ ընտրություններ անցկացնել։

«Նա ուղղակի հիմարացնում է հայ հասարակությանը։ Նա հասկանում է, որ եթե ժողովրդին որոշում կայացնել թույլ տրվի, ապա նա այլևս իշխանություն չի տեսնի»,- ասել է պետդումայի ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ 2018-ին բողոքի ակցիաներով իշխանության եկած Փաշինյանն այսօր անտեսում է դրանք, արհամարհանքով է խոսում քաղաքական հակառակորդների մասին, ընդհանրապես չի կարծում, որ տեղի ունեցածը Հայաստանի համար ամենամեծ պարտությունն է:

«Բայց հասկանալի է, որ նա չի կարող հավերժ մնալ: Ես չգիտեմ, թե ինչպես կավարտվի ներկա դրվագը, բայց հիմա մենք խոսում ենք մի դիմադրության մասին, որի մի կողմում վարչապետն է, իսկ մյուս կողմում բոլորը, այդ թվում՝ բանակը»,- ասել է նա։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS