ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որ երկար տարիներ աշխատել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերում որպես լրագրող, անդրադառնալով Փաշինյանի՝ մարտի 1-ին հանրահավաքի դուրս գալու կոչին, գրում է.
«Վախի ցուցադրություն
Նիկոլ Փաշինյանը վաղը որոշել է իրականացնել սեփական վախերի և ֆոբիաների ցուցադրության վերջին արարը։
Վաղը մարտի 1-ն է։ Սեփական վախերի պատանդը, Ներոնի և Գայ Կալիգուլայի ֆեյք և ողորմելի կրկնօրինակը որոշել է սեփական վախերը հաղթահարել մարդ հանելով հրապարակ։
Հրապարակ մարդ մատակարարելու գործընթացը դրված է Գռզոյի, Լֆիկ Սամոյի, Սասի Արտակի, Վիվառոյի Վիգենի, Սպայկայի Դավիթի, Բուռնաշի ու նամանտիպ այլ բիոմասսայի վրա։
Բոլոր մարզպետներին և քաղաքապետերին հրահանգված է մարդ մատակարարել հրապարակ։ Նիկոլ Փաշիյանը վաղը հրապարակում պետք է հաղթահարի մտածող, հայրենասեր, արժանապատիվ քաղաքացու հանդեպ իր վախերը, որոնց նա էլիտա է կոչում։
Գայ Կալիգուլան, քանի որ տձև և կարճահասակ էր, ընդունել էր օրենք, որով արգելում էր իրենից ավելի բարձրահասակ մարդկանց լինել նույն վայրում իր հետ միասին։
Նիկոլը սեփական վախերը հաղթահարելու համար վաղը փորձելու է հրապարակ մատակարարված մարդկանց միջոցով ապացուցել, որ ինքը Հայաստանում դեռ իշխանություն ունի։
Հայաստանում բացարձակ անիշխանություն է։
Հայաստանը կանգնած է քաոսի և պետականության կորստի առաջ։ Աննախադեպ է, երբ քեզ պարտության մատնած երկրի ղեկավարները՝ Էրդողանն ու Ալիևը անխնա քննադատում են հայաստանյան ընդդիմությանն ու իրենց անվերապահ աջակցությունը հայտնում Նիկոլին։
և ուրեմն, ովքեր վաղը կենթարկվեն բռնի ուժով հրապարակ տարվելու Նիկոլի կոչին, նրանք դուրս են գալու փողոց ընդդեմ Հայաստանի ու Արցախի։ Նրանք դուրս են գալու փողոց հանուն Ադրբեջանի և Թուրքիայի։
Նրանք դուրս են գալու փողոց ընդդեմ հայոց բանակի։
Նրանք դուրս են գալու փողոց՝ տրորելու Եռաբլուրի դեռ տաք շիրիմները։
Որովհետև Նիկոլ Փաշինյան անունով անձը սեփական վախերը հաղթահարելու համար հերթական անգամ թաքնվելու է մարդկանց, այս անգամ արդեն՝ բռնի ուժով հրապարակ մատակարարված մարդկանց թիկունքում։
Դիմում եմ Ոստիկանապետին, ԱԱԾ պետին և գլխավոր դատախազին։ Մենք հայրենիք ենք կորցնում։
Հարգե՛ք ձեր ուսադիրներն ու կատարե՛ք տղամարդուն վայել ձեր վերջին քայլը, որը կփրի Հայաստանը»։
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07