TOP նոր
» » » Քոչարյան. Եթե կողմերից մեկը համաձայն չէ պատերազմի արդյունքի հետ, ապա սպասեք նոր պատերազմի

Քոչարյան. Եթե կողմերից մեկը համաձայն չէ պատերազմի արդյունքի հետ, ապա սպասեք նոր պատերազմի

4-03-2021, 13:06 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
4 Մարտ 2021, 13:06 - NovostiNK
Քոչարյան. Եթե կողմերից մեկը համաձայն չէ պատերազմի արդյունքի հետ, ապա սպասեք նոր պատերազմի


Ղարաբաղում անարդար խաղաղությունը նոր պատերազմի կհանգեցնի, հինգշաբթի ռուսական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսին ասել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փոխանցում է «Sputnik-Արմենիա»-ն: Նրա խոսքով` պատերազմը ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ Հայաստանի իշխանությունների ձախողումն էր:

«Մինսկի խումբը հիմա անհրաժեշտություն է: Այն պետք է նաեւ Ռուսաստանին: Դժվար է ասել, թե որ ուղղությամբ լընթանա բանակցային գործընթացը Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ անարդար խաղաղությունը չի կարող երկար տեւել»,- ասել է նախագահը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը տեղի ունեցավ Վերսալյան անարդար խաղաղության պատճառով:

Եթե ​​կողմերից մեկը համաձայն չէ պատերազմի արդյունքի հետ, ապա սպասեք նոր պատերազմի: Դա տեղի կունենա, երբ առավել հարմար աշխարհաքաղաքական պայմաններ եւ այլ տրիգերներ լինեն դրա համար:

«Մենք պետք է քաղաքական լուծում գտնենք: Եվ եթե Ադրբեջանում կարծում են, որ լուծել են Ղարաբաղի խնդիրը, ապա հակառակն է նաշանում` նույնիսկ չնայած այսօրվա ամենալավ դիրքերին»,- ասաց Քոչարյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS