TOP նոր
» » » Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

30-03-2021, 13:48 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
30 Մարտ 2021, 13:48 - NovostiNK
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային՝ մեր երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ջանքերի ու անձնական ներդրման համար: Նախագահը կարևորել է միջպետական կապերի հետագա խորացումը երկու երկրների միջև:

Դեսպան Ջուն Յամադան նշել է, որ հեռանում է ջերմ տպավորություններով և շարունակելու է մնալ Հայաստանի լավ բարեկամը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS