TOP նոր
» » » Մենք ենք գալու իշխանության, Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար. Մելքումյան

Մենք ենք գալու իշխանության, Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար. Մելքումյան

12-04-2021, 12:11 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
Մենք ենք գալու իշխանության, Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար. Մելքումյան




12 Ապրիլ 2021, 12:11 - NovostiNK
«Դա անձնական միջոցառում է. կենտրոնանալ ընտանիքի անձնական միջոցառման վրա, և դա սարքել չգիտեմ ինչ..., ավելի լավ է մեր ազգը կենտրոնանա այն խնդիրների վրա, որոնք համազգային բնույթ ունեն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի վերաբերյալ հանրության արձագանքին։

Ըստ նրա, այդ քննադատությունները գուցե չլինեին, եթե նախընտրական շրջան չլիներ։

Պատգամավորի խոսքով, տեղին չեն այդ քննադատությունները, պետք չէ կենտրոնանալ մարդու անձնական միջոցառման վրա։

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ անցած 30 տարիներին Հայաստանն ունեցել է բավականին բարդ և հետաքրքիր քաղաքական հետագիծ, և հիմա պետք է կենտրոնանալ, որ Հայաստանում 30 տարի շարունակ արկղի մեջ թուղթ գցելով իշխանություն երբեք չի փոխվել։

«Եվ մենք հիմա առաջին անգամ շանս ունենք խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարելու։ Սակայն, եթե մարդկանց մի մեծ մասը մտածի, որ ընտրություններով ոչինչ չի փոխվելու, բայց պետք է ամեն ինչ արվի, որ ընտրությունները լինեն խիստ բալանսավորված, և որևէ մեկը չհավաքի 50+1 տոկոս ձայն։

Եվ այս պահին, հաշվի առնելով մեր քաղաքական ուժի հետագիծը, հիմա մեր հերթն է, մենք ենք գալու իշխանության։ Մենք միայնակ ենք մասնակցելու ընտրություններին, և գալիս ենք հաղթելու. Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար։ Նա ունի բարձր հեղինակություն և՛ ԵԱՏՄ շրջանակում, և՛ Եվրոպայում»,- նկատեց նա։

Միքայել Մելքումյանը հիշեցրեց նաև՝ սպորտը «քանդված» վիճակում էր, հենց Գագիկ Ծառուկյանը ձեռքը դրեց սպորտի վրա, այդ ոլորտում արձանագրվեցին հաջողություններ։

«Որևէ մեկին սեփականատեր լինելը չի արգելել, որ ինքը դառնա երկրի ղեկավար։ Դու երկիրը պետք է կառավարես՝ ինչպես քեզ հոգեհարազատ միջավայրը, ինքը գիտի՝ ոնց կառավարել»,- ասաց նա։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS