TOP նոր
» » » Լուկաշենկոն մանրամասներ է հայտնել , թե Փաշինյանից առաջ Հայաստանին ինչ է առաջարկել Ալիևն ու մերժում ստացել

Լուկաշենկոն մանրամասներ է հայտնել , թե Փաշինյանից առաջ Հայաստանին ինչ է առաջարկել Ալիևն ու մերժում ստացել

15-04-2021, 09:35 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
15 Ապրիլ 2021, 09:35 - NovostiNK
Լուկաշենկոն մանրամասներ է հայտնել , թե Փաշինյանից առաջ Հայաստանին ինչ է առաջարկել Ալիևն ու մերժում ստացել


«Դեռ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետ դառնալուց առաջ Ալիևը Երևանին առաջարկել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման միջոցներ, բայց հայկական կողմը հրաժարվեց»,- RBC-ի փոխանցմամբ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նա մանրամասնել է, որ Ալիևն առաջարկել էր վերականգնել Լեռնային Ղարաբաղը, եթե Հայաստանը համաձայնի զինված հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Նրա խոսքով, երբ լքի նախագահի պաշտոնը, շատ լավ բաներ կարող է պատմել այն մասին, թե ինչեր է առաջարկել Ալիևը Երևանին։

«Ահա առաջարկներից մեկը, երբ նա ինձ ասաց. «Լսի, դու հայերի հետ լավ հարաբերությունների մեջ ես, նրանց փոխանցի, որ պատրաստ եմ վերականգնել ոչ միայն Ղարաբաղը, այլև կօգնեմ զարգացնել Հայաստանը։ Նրանց փոխանցի, որ խաղաղ կարգավորեն այս հարցը»,-ասել է Լուկաշենկոն։

Միաժամանակ Բելառուսի առաջնորդը չի հստակեցրել, թե երբ է կայացել այդ խոսակցությունն Ալիևի հետ։ Բայց նշել է, որ դա եղել է մինչև Փաշինյանը։

«Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը հրաժարվեց դրանից»,-ասել է նա՝ ավելացնելով, որ այդ իրադարձությունների մասին առաջին անգամ է հրապարակային կերպով խոսում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS