TOP նոր
» » » Քաղաքագետ. Մեծ ողբերգություն է, երբ ֆիքսում ես իշխանությանդ` ուրիշ երկրի շահերի սպասարկու լինելու հանգամանքը

Քաղաքագետ. Մեծ ողբերգություն է, երբ ֆիքսում ես իշխանությանդ` ուրիշ երկրի շահերի սպասարկու լինելու հանգամանքը

20-04-2021, 09:12 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
Քաղաքագետ. Մեծ ողբերգություն է, երբ ֆիքսում ես իշխանությանդ` ուրիշ երկրի շահերի սպասարկու լինելու հանգամանքը


20 Ապրիլ 2021, 09:12 - NovostiNK
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ նախագահի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի՝ Սյունիքում արած լուսանկարն ու գրել.

«Սա Գորիսում է։ Սյունիքը հանձնելու ձևը gps «դեմարկացիան»էր, որ բանավոր պայմանավորվածություն էր հոգեխանգարված դավաճանի և իլհամի միջև։ Խնդիրը այսքան մոտ ադրբեջանցի դիրքերը մոտ բերելն էր, որ մեր համեմատ գերակայություն ունենան և X ժամին, երբ սիգնալը Բաքվից գա, ասենք, երբ Ուկրաինա ՌԴ բախումը սկսվի, սրանք Սյունիքի թեման սկսեն։

Ու չզարնանաք, եթե ՀՀ ներկա իշխանությունները, իմիտացիոն դիմադրություն ցուցաբերելով, ռուսներին արգելեն իրենց օգնել` համարելով դա Սյունիքը թորքին հանձնելու իրենց` սուվերենիտետի խախտում...

Ով կմտածեր, որ էսքան տարի մեր երկրում ապրելուց ու մասնագիտական գործունեություն ծավալելուց հետո, այսօր ես նման տողեր կգրեմ։ Ցավոք սա է իրողությունը։
Սա քաղաքականություն վաղուց չի, սա մեր կյանքն է...

Իրականում սա մեծ ողբերգություն է, երբ ֆիքսում ես իշխանությանդ` ուրիշ երկրի շահերի սպասարկու լինելու հանգամանքը։ Բայց ավելի լավ է իմանալ, սա փաստել, քանզի պետության լիարժեք կորստի խնդիրը առավել քան ակտուալ է»։


Աղբյուրը՝ panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS