TOP նոր
» » » Լավրովը Երևանում կքննարկի Արցախի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործման հարցը

Լավրովը Երևանում կքննարկի Արցախի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործման հարցը

5-05-2021, 09:08 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
5 Մայիս 2021, 09:08 - NovostiNK
Լավրովը Երևանում կքննարկի Արցախի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործման հարցը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին կժամանի Հայաստան, իսկ հաջորդ օրը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ, մայիսի 10-11-ին էլ Բաքու կայցելի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հանդիպումների ժամանակ նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերիլայն շրջանակ, ինչպես նաև՝ միջազգային հարթակում փոխգործակցությանը վերաբերող խնդիրներ: Բայց բանակցություններում առաջնայինը լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցի քննարկումը»,- ասել է Զախարովան:

Սերգեյ Լավրովը ապրիլի մեկին նույն խնդիր վերաբերյալ բարձր մակարդակի բանակցությունների համար ընդունել էր Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանին և Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS