TOP նոր
» » » Լավրով. Ռուսաստանը մտադիր է ուրվագծել Ղարաբաղում առկա խնդիրները լուծելու կոնկրետ քայլեր

Լավրով. Ռուսաստանը մտադիր է ուրվագծել Ղարաբաղում առկա խնդիրները լուծելու կոնկրետ քայլեր

11-05-2021, 12:22 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
11 Մայիս 2021, 12:22 - NovostiNK
Լավրով. Ռուսաստանը մտադիր է ուրվագծել Ղարաբաղում առկա խնդիրները լուծելու կոնկրետ քայլեր


Ռուսաստանի պատվիրակությունը Բաքվում բանակցություններում ցանկանում է նախանշել կոնկրետ քայլեր՝ Ղարաբաղում խնդիրները լուծելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, գրում է Tass-ը։

«Մենք կենտրոնացած ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր համաձայնագրերի լիարժեք, բարեխղճորեն կատարման վրա։ Երեկ [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը-Tass] մենք շատ մանրամասն քննարկեցինք ընթացիկ խնդիրները: Հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք ուրվագծել կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան մեզ հարցեր լուծել: Բնականաբար, իրավիճակը հեշտ չէ, երկար տարիներ այն չի լուծվել», - ասել է Լավրովը:

Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին, ՌԴ արտգործնախարարը նշել է, որ երկրների միջև «շատ հարցեր կան, բայց ոչ խնդիրներ»։

Բայրամովը հաստատել է, որ կողմերը կուտակել են բավականին մեծ թվով հարցեր` հաշվի առնելով լայն օրակարգը, ներառյալ իրավական դաշտի ասպեկտները, միջկառավարական հանձնաժողովների գործունեությունը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների որոշումների կատարումը՝ Ղարաբաղի հետ կապված։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS