TOP նոր
» » » Լիահույս եմ, որ Շվեդիան իր ներդրումը կունենա ԵԱՀԿ ՄԽ դերի վերահաստատման հարցում. Փաշինյանի շնորհավորանքը

Լիահույս եմ, որ Շվեդիան իր ներդրումը կունենա ԵԱՀԿ ՄԽ դերի վերահաստատման հարցում. Փաշինյանի շնորհավորանքը

6-06-2021, 11:13 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
6 Հունիս 2021, 11:13 - NovostiNK
Լիահույս եմ, որ Շվեդիան իր ներդրումը կունենա ԵԱՀԿ ՄԽ դերի վերահաստատման հարցում. Փաշինյանի շնորհավորանքը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Թագավորության ազգային տոնի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Թագավորության Ազգային տոնի առթիվ։

Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ վստահության և փոխադարձ հար­գանքի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։ Մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների ներկա մակար­դակը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։

Բարձր գնահատելով մեր երկու երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը բազմակողմ ձևաչափերում՝ լիահույս եմ, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ Շվեդիան իր ներդրումը կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի վերահաստատման և դրա շրջանակներում արցախյան հակամարտության վերջնական կարգավորման հարցում», - ասված է շնորհավորական ուղերձում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS