TOP նոր
» » » ԱՄՆ դեսպանը Սյունիքում չի հանդիպել կամ խոսել Նիկոլ Փաշինյանի կամ Արմեն Սարգսյանի հետ. դեսպանություն

ԱՄՆ դեսպանը Սյունիքում չի հանդիպել կամ խոսել Նիկոլ Փաշինյանի կամ Արմեն Սարգսյանի հետ. դեսպանություն

8-06-2021, 09:54 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
8 Հունիս 2021, 09:54 - NovostiNK
ԱՄՆ դեսպանը Սյունիքում չի հանդիպել կամ խոսել Նիկոլ Փաշինյանի կամ Արմեն Սարգսյանի հետ. դեսպանություն


Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել դեսպան Լին Թրեյսիի՝ Սյունիք կատարած այցի վերաբերյալ։

«Վերջին շաբաթների ընթացքում մի քանի պարբերականներում նկատել ենք հրապարակումներ ապրիլին դեսպան Լին Թրեյսիի Սյունիք կատարած այցի վերաբերյալ, որոնցում ներկայացվում են սխալ տեղեկություններ։ Դեսպանի՝ Սյունիք կատարած այցը այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ, և Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Թրեյսին չի հանդիպել կամ խոսել վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ։

Դեսպանը Սյունիքի մարզ էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը նաև հանդիպել էր ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման», - ասված է հայտարարությունում։


Աղբյուրը՝ Aysor

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS