TOP նոր
» » » Ադրբեջանի զորքը բանակցություններով հանելու ենք ՀՀ-ից, իսկ 540 կմ սահմանը ամրացնելու ենք նոր տեխնոլոգիաներով. Մարուքյան

Ադրբեջանի զորքը բանակցություններով հանելու ենք ՀՀ-ից, իսկ 540 կմ սահմանը ամրացնելու ենք նոր տեխնոլոգիաներով. Մարուքյան

8-06-2021, 12:21 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
8 Հունիս 2021, 12:21 - NovostiNK
Ադրբեջանի զորքը բանակցություններով հանելու ենք ՀՀ-ից, իսկ 540 կմ սահմանը ամրացնելու ենք նոր տեխնոլոգիաներով. Մարուքյան


Մենք բանակցությունների միջոցով Ադրբեջանի զորքը հանելու ենք Հայաստանի տարածքից, քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:

Նա նաև ավելացրեց, որ ընտրություններում իրենց հաղթանակի դեպքում 540 կմ սահմանը ամրացնելու են նոր տեխնոլոգիաներով.

«Պետք չի 540 կմ երկարությամբ զինվորներ կանգնեցնել»:

Մարուքյանը նկատեց, որ իրենց բանակցության տարբերությունն այն է լինելու, որ բանակցող են ունենալու:

«Մեր բանակցողը չի լքելու խրամատը, չի լքելու պետական ծառայությունը: Իրենց բանակցելու արդյունքները մենք տեսել ենք», - նշեց թեկնածուն:


Աղբյուրը՝ Aysor

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS